Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
Դեկտեմբերի 24-ին ԵՊԲՀ "Հերացի" ավագ դպրոցի մի շարք աշակերտներ մասնակցեցին սեփական ռեֆերատների պաշտպանությանը Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Պաշտպանություններին ներկա էին ԵՊԲՀ մի շարք ամբիոնների դասախոսներ: Ներկա էր նաև դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, ուսուցիչները և աշակերտները: Պաշտպանությունները կատարվեցին Քիմիա, Կենսաբանություն, Հայ գրականություն, Մաթեմատիկա, Հայոց Պատմություն, Անգլերեն և Արվեստի պատմություն առարկաներից: Թեմաները տարբեր էին՝ ծխախոտի վատ ազդեցությունից մինչև մայաների քաղաքակրթության անկումը, Գրիգոր Նարեկացուց մինչև հենաշարժողական համակարգ: Բոլոր պաշտպանությունները շատ հետաքրքիր և գեղեցիկ ձևով էին ներկայացվում: Վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեցին համալսարանի դասախոսներն ու դպրոցի տնօրենը և հավաստիացրեցին, որ պաշտպանությունները կրելու են շարունակական բնույթ: Հիշեցնեմ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում դպրոցի բոլոր աշակերտները ներկայացրել էին յոթ առարկայից տարբեր թեմաներով ռեֆերատներ, որոնցից լավագույններն էլ ընտրվեցին և ներկայացվեցին պաշտպանության: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան
0 Comments
Դեկտեմբերի 6-10-ը ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանի 8 աշակերտներ, ովքեր ներկայացրել էին հետազոտական լավագույն աշխատանքներ, մասնակցեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և "Ապագան քոնն է" ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակցություն և հաղորդակցություն» թեմայով քառօրյա դասընթացին։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան բանակցության հիմնական դրույթներին, տեղեկացան, թե ինչպիսի հատկություններ պետք է ունենա յուրաքանչյուր անձ, որպեսզի կարողանա ճիշտ և արդյունավետ բանակցություններ վարել ։ Նաև սովորեցին, թե ինչն է կարևոր հաշվի առնել բանակցություններ վարելիս։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին նաև հաղորդակցությունը թե՛մեկ անձի և թե՛ մի ամբողջ լսարանի հետ։ Ծանոթացան բազմաթիվ կարևոր փաստերի՝ կապված հասարակական խոսքի , ձայնի տոնի հետ։ Նաև ուսումնասիրեցինք ժեստերի լեզուն, որը հաղորդակցության անքակտելի մասն է կազմում։ Շատ կարևոր էին նաև դասընթացների ժամանակ կիրառվող դերախաղերը, քանի որ դրանք աշակերտների մոտ զարգացնում են թե՛ մտածելու և թե՛ տեսականը գործնական դարձնելու հմտությունները: Այսքանուվ վերջացան եռօրյա դասընթացները և յուրաքանչյուր ոք, ով ներկա էր՝ սովորեց, ուսումնասիրեց և վերհիշեց շատ կարևոր փաստեր, դրույթներ՝ բանակցության և հաղորդակցության մասին: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան Դեկտեմբերի 17-ին, Երկիր Մեդիա հեռուստաընկերության շենքում, կայացավ «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղի հերթական հաղորդաշարը: Մասնակցում էին Երևանի «Հերացի» ավագ դպրոցի «Մոնթեի հետնորդներ» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի «Վալերի Գամիրջյանի» անվան դպրոցների թիմերը: Երկար և դժվար պայքարից հետո հաղթանակ տարավ «Հերացի» ավագ դպրոցի թիմը: Թիմի ավագն էր 11-2 դասարանի աշակերտ Խաչիկ Հարությունյանը: Մասնակիցներն էին՝ Լիլիթ Մարտիրոսյանը (11-2), Արինա Բեգլարյանը (10-5), Գոհար Դավթյանը (10-5) և Էմմա Պետրոսյանը (10-3): Խաղը հեռուստատեսությամբ ցուցադրվելու է 2014 թվականի Հունվար ամսին: Սա հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանն է: Մասնկացում են Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի և Ջավախքի ավելի քան 30 ավագ դպրոցներ: Նրանցից 15 լավագույններն արդեն անցել են քառորդ եզրափակիչ, որտեղ ավելի թեժ պայքար է սպասվում: Շնորհավորում ենք մեր դպրոցի մասնակիցներին և ցանկանում հաջողություն քառորդ եզրափակիչ փուլում: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան Օրերս "Հերացի" ավագ դպրոցում կայացավ կարճ, բայց հետաքրքիր բեմադրություն: 11-1 դասարանի աշակերտները անգլերենի ուսուցչուհի Արմենուհի Մարգարյանի նախաձեռնությամբ բեմադրել էին Աթաբեկ Խնկոյանի "Մկների ժողովը" հայտնի հեքիաթի անգլերեն տարբերակը: Բեմադրությանն ընդգրկված էին դասարանի գրեթե բոլոր աշակերտները: Այն դիտելու էին եկել դպրոցի աշակերտները, ուսուցիչները և տնօրինությունը: Բոլոր հանդիսատեսները հավանեցին և իրենց կարծիքը հայտնեցին բեմադրության մասին: Այն բեմադրելու համար օգտագործվել էին մի շարք հետաքրքիր իրեր և ամենակարևորը հաճելի երաժշտություն: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: Նոյեմբերի 8-ին նշվում է KBH-ի միջազգային օրը: Սիրելի խաղի 52-րդ տարեդարձից անմիջապես հետո մեկնարկեց Հայաստանի դպրոցական լիգայի 2013-2014թթ խաղաշրջանը: Ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ բացման խաղը՝ փառատոնը: Խաղաշրջանը նվիրվում է Մարկ Սաղաթելյանին: Խաղին մասնակցում էր նաև մեր դպրոցի "Արմմեդ" թիմը: Դեկտեմբերի 8-ին կայացավ մրցությի քառորդ եզրափակիչը: Իրար դեմ էին մրցում Երևանի 12 դպրոցների և քոլեջների թիմեր՝ «Հայաստանի ուսուցիչների ազգային հավաքական» (94-րդ ավագ դպրոց), «Ինտելեկտուս» (համանուն «Ինտելեկտուս» ավագ դպրոց), «Ջրաշենի հանրապետություն» (107 ավագ դպրոց), «Ուսմունք» ( Հայ-ռուս. սլավոնական համալսարան),« Եվրոպական», «Արմմեդ» ( Երևանի պետ. բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոց), «Հալալա» ( 65 ավագ դպրոց), «Դեժավյու» (62 ավագ դպրոց), «Եվրասիա» , «50/50» (2-րդ ավագ դպրոց), «Սպարտա» ( Երևանի պետ. հումանիտար քոլեջ) : Յուրաքանչյուր թիմ փորձում էր անել ամեն հնարավորը` գրավելու թե՛ ժյուրիի յուրաքանչյուր անդամի , թե՛ հաղորդավար Արամ Մելիքյանի, և թե՛ հանդիսատեսի ուշադրությունը: Անգամ «Հալալա» թիմը համարձակ հանդիսատեսից մեկին հրավիրեց բեմ և նրա հետ միասին խաղաց մի համար, ինչն էլ անակնկալ աշխուժություն առաջացրեց դահլիճում: Թեև թեժ էր մրցակցությունը, բայց այս անգամ առավելագույն միավորներ հավաքեց «50/50» թիմը: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր թիմին հաջորդ փուլերում խաղալու համար: Ստորև ներկայացնում ենք մեր թիմի ֆոտոշարքը և ներկայացրած համարը: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան |
Արխիվ
January 2017
|