Автор: Мэри Казарян (11-2 класс)
Ежегодно во многих странах, включая Армению, проводится международная игра "Русский медвежонок - языкознание для всех". Конкурс проводится уже больше десяти лет и все еще остается актуальным. Ученики нашей школы каждый год принимают участие в "Русском медвежонке", и некоторым удается занять почетные места. В этом году ученица нашей школы Мэри Халатиан заняла почетное место в уже знакомом конкурсе. Это большое достижение и повод для гордости для всей школы! Поздравляем Мэри Халатиан с почетным первым местом по школе и получением особого приза на республиканском уровне в довольно трудном конкурсе! На днях прошла церемония вручения наград в школе "Айб", где наша участница получила свою награду.
Автор: Мэри Казарян (11-2 класс)
0 Comments
Փետրվարի 19-ն արդեն 6 տարի է ինչ Հայաստանում նշվում է գիրք նվիրելու օր: Գրողների միության այս որոշումը դարձավ տոն հայերի համար: Այս օրն է նաև ծնվել Հովհաննես Թումանյանը և միաժամանակ նաև նշվում է մեծ հանճարի ծննդյան տարեդարձը: Այս տարի լրացավ Հովհաննես Թումանյանի 145 ամյակը և այդ առիթով դպրոցում Աշակերտական Խորհուրդը կազմակերպեց «100 հայ ականավոր գրողներ» միջոցառումների շարքը: Փետրվարի 18-ից դպրոցում բացվեց ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրված էին հայ 100 ականավոր գրողների նկարները և ստեղծագործությունները: Սա շատ լավ միջոց է դպրոցի աշակերտներին ծանոթացնելու հայ գրողներին, նրանց ստեղծագործությանը և կյանքին: Այնուհետև դպրոցի միջանցքում բացվեց գրքերի ցուցադրություն: Աշակերտները ծանոթացան, թե ինչ գրքեր կան դպրոցի գրադարանում, կարդացին հայ գրողների գրքերը և վստահ ենք, որ կրկին գրքեր կարդալու ցանկություն առաջացավ յուրաքանչյուրի մոտ: Միաժամանակ նաև կատարվեց գրքերի նվիրատվություն դպրոցի գրադարանին: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները մեծ սիրով նվիրեցին գրքեր դպրոցի գրադարանին: Նվիրատվությունը շարունակվեց նաև հետագա օրերի ընթացքում: Օրվա վերջում կազմակերպվեց միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին հայ գրողների կյանքը և ստեղծագործությունը, հետաքրքիր տեղեկություններ և փաստեր գրքերի մասին, ինչպես նաև գրողների բանաստեղծությունները ներկայացվեցին հայտնի երգերի տեսքով: Ներկաները բանաստեղծություններն ունկնդրեցին բանաստեղծների ձայնով ձայնագրված տարբերակով: Դպրոցում նաև կազմակերպվեց Գիրքը գրքի դիմաց ակցիան, որի ընթացքում՝ աշակերտները փոխարինեցին միմյանց գրքերը: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: Փետրվարի 23-ին, Հայաստանում Ամերիկյան Համալսարանում կայացավ КВН-ի դպրոցական լիգայի հերթական խաղը: Մասնակցում էին նախորդ փուլերի արդյունքում իրենց լավագույնս դրսևորած թիմերը: Այդ թիմերի ցանկում էր նաև «Հերացի» ավագ դպրոցի ԱրմՄեդ թիմը: «Օրվա ամենահետաքրքիր և ծիծաղելի ելույթները եղել են ԱրմՄեդին-ը»,- նշում են մրցույթի կազմակերպիչները: Դա էր նաև հաստատում դահլիճի բուռն ծափահարությունները և մյուս թիմերի կողմից շնորհավորանքները: Օրվա վերջում ամփոփվեցին արդյունքները: Ժյուրիի ձայների բացարձակ առավելությամբ 1-ին հորիզոնականը գրավեց մեր դպրոցի ԱրմՄեդ թիմը: Ընդհանուր արդյունքով դպրոցը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, առաջինին զիջելով ընդհամենը 0.4 միավորով: Վստահ ենք, որ հաջորդ խաղերում մեր թիմը կստանա էլ ավելի բարձր միավորներ և վերջնական արդյունքում կգրավի առաջին պատվավոր հորիզոնականը: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան Փետրվարի 21-ին՝ Հայաստանում նշվում է հայոց լեզվի օրը: Մեր դպրոցը չէր կարող չանդրադառնալ այս օրվան: Դպրոցի գրադարանավար Գոհար Կարապետյանի և գրադարանի ակտիվի շնորհիվ փետրվարի 21-ին գրադարանում նշվեց հայոց լեզվի օրը: Գրադարանի ակտիվ ընթերցողները պատրաստել էին փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ներկայացրեցին փաստեր, ասույթներ և պատմություններ հայոց լեզվի մասին: Միջոցառումն իհարկե ուղեկցվեց երաժշտությամբ և ասմունքով: Գրադարանում ցուցադրվում էին նաև հայոց լեզվի հետ առնչություն ունեցող գրքեր, բառարաններ և ձեռնարկներ: Միջոցառմանը ներկա գտնվող ուսուցիչներն ու աշակերտներն ընթացքում լրացումներներ էին անում և հայտնում իրենց կարծիքները: Մայրենի լեզվի օրն անցավ մտերմիկ և անկաշկանդ մթնոլորտում՝ գրադարանի հարկի ներքո: Միջոցառումից բոլորը հեռացան հայոց լեզվից որևէ բան ստացած: «Գրադարանը՝ դպրոցի մշակութային, գիտական և տեղեկատվական կենտրոնն է»,- ասում է գրադարանավար Գոհար Կարապետյանը: Եվ իսկապես, իր շուրջը համախմբելով տարբեր մասնագիտությունների, տարիքների և մտածելակերպի մարդկանց գրադարանը տալիս է միայն դրականը և պարգևում լավ զգացողություններ ցանկացած այցելուի: «Հերացի» ավագ դպրոցի գրադարանում կան տարբեր լեզուներով, ժանրերով գրքեր, որոնք նախատեսված են թե՛ ուսուցիչների և թե՛ աշակերտների համար: Գրադարանում կան դասագրքեր, գեղարվեստական և մանկական գրքեր: Կան նաև մի շարք բառարաններ, ձեռնարկներ, արվեստի, մշակույթի և այլ բնագավառների գրքեր: Վերջերս էլ մեր գրադարանը մեծ քանակով գրքեր նվիրեց Նուբարաշենի հատուկ խնամքի դպրոցի գրադարանին: Ստորև Ձեզ ենք ներկայացնում դպրոցի գրադարանավար Գոհար Կարապետյանի հետ մեր հարցազրույցը: -Քանի՞ տարի է, որ աշխատում եք գրադարանում: -10 տարի է ինչ աշխատում եմ դպրոցի գրադարանում: Մինչ այս, 8 տարի աշխատել եմ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում: -Հիմնականում ի՞նչ տարիքի և սեռի երեխաներ են օգտվում գրադարանից: -Դպրոցի գրադարանից հիմնականում օգտվում են հումանիտար հոսքի աշակերտները: Օգտվում են հատկապես 14-15 տարեկան աղջիկները: Դպրոցում կան ակտիվ աշակերտներ, ովքեր ամեն հարցով օգնում են, կազմակերպում քննարկումներ և միջոցառումներ: Այդ երեխաներն անպայման ընդգրկվում են գրադարանի ակտիվի մեջ: -Ի՞նչն է Ձեր գործում ամենակարևորը: -Կարող եմ ասել, որ ամենակարևորը գրքերի հասանելիությունն է և ապահովվածությունը: Ես շատ եմ սիրում, որ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը գրադարանից դուրս է գալիս բավարարված՝ նախընտրած գրքով: Նաև նշեմ, որ անպայման գրքասեր երեխաներին ընդգրկում եմ գրադարանի ընթերցողների ցանկում: -Կպատմե՞ք գրադարանի հետ կապված որևէ հետաքրքիր դեպք: -Հետաքրքիր դեպքեր շատ են պատահում և կարող եմ ասել գրեթե ամեն օր: Հիմնականում այցելուները որևէ գիրք վերցնելուց՝ այլ հեղինակ կամ վերնագիր են ասում, որը հետաքրքիր իրավիճակ է առաջացնում: Թերությունն այն է, որ գրադարան են գալիս հանձնարարված գիրք կարդալու համար: -Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն երեխաներին, ովքեր գրադարան չեն այցելում: -Հորդորում եմ, որ բոլոր աշակերտները միշտ գան և օգտվեն գրադարանից, որովհետև գրքի հետ շփումը շատ կարևոր է, իսկ գրադարան մտնողը փոխվում է դեպի լավը: Ավելանում է ընթերցողի գիտելիքը, ճանաչողությունը, ծանոթանում է ու բացահայտում, իրեն մինչ այդ ոչ հայտնի փաստեր և տեղեկություններ: Հարցազրույցը վարեց և նյութը պատրաստեց՝ Հակոբ Պարսամյանը (11-2): Փետրվարի 20-ին "Հերացի" ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված մեծն գրող Պարույր Սևակին: Միջոցառումը կազմակերպել էր 10-1 դասարանի դասղեկ Լալագե Հակոբյանը: Միջոցառման մասնակիցներն էին հենց իրենք`10-1-ի աշակերտները: Կային նաև աշակերտներ այլ դասարաններից: Միջոցառումը սկսվեց հայտնի "Հուսո առագաստ'' երգի կենդանի կատարմամբ : Այնուհետև հնչեցին Պարույր Սևակի հիասքանչ բանաստեղծությունները `պարգևելով հանդիսատեսին հուզմունք,հիացմունք ,և տանելով բոլորին դեպի մի հեքիաթային,աննկարագրելի աշխարհ,որտեղ հնարավոր են դառնում բոլոր երազանքները: Եղան նաև այլ երգեր,պար: Միջոցառումից մեծ տպավորություններ ստացած հանդիսատեսը ջերմ ծափահարություններով ոգևորում էր աշակերտներին:Շնորհակալություն ենք հայտնում 10-1 դասարանի աշակերտներին և իհարկե,նրանց դասղեկ` Լալագե Հակոբյանին: Հեղինակ`Սուսաննա Մանուկյան,10-5 |
Արխիվ
January 2017
|