Փետրվարի 20-ին "Հերացի" ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված մեծն գրող Պարույր Սևակին: Միջոցառումը կազմակերպել էր 10-1 դասարանի դասղեկ Լալագե Հակոբյանը: Միջոցառման մասնակիցներն էին հենց իրենք`10-1-ի աշակերտները: Կային նաև աշակերտներ այլ դասարաններից: Միջոցառումը սկսվեց հայտնի "Հուսո առագաստ'' երգի կենդանի կատարմամբ : Այնուհետև հնչեցին Պարույր Սևակի հիասքանչ բանաստեղծությունները `պարգևելով հանդիսատեսին հուզմունք,հիացմունք ,և տանելով բոլորին դեպի մի հեքիաթային,աննկարագրելի աշխարհ,որտեղ հնարավոր են դառնում բոլոր երազանքները: Եղան նաև այլ երգեր,պար: Միջոցառումից մեծ տպավորություններ ստացած հանդիսատեսը ջերմ ծափահարություններով ոգևորում էր աշակերտներին:Շնորհակալություն ենք հայտնում 10-1 դասարանի աշակերտներին և իհարկե,նրանց դասղեկ` Լալագե Հակոբյանին:
Հեղինակ`Սուսաննա Մանուկյան,10-5
Հեղինակ`Սուսաննա Մանուկյան,10-5