Կլոր սեղան-քննարկման ընթացքում աշակերտները ծանոթացան ՀՀ անկախության հռչակման գործընթացին, լսեցին իրենց դասընկերների կողմից պատրաստված զեկուցումները` «Գորբաչովյան վերակառուցումը և Արցախյան հարցի բարձրացումը», «Սումգայիթյան ողբերգությունը՝ համազգային պայքարի վերելքը, բռնագաղթ, 1988թ.-ի երկրաշարժը», «Ժողովրդական հուզումների նոր ալիք Հայաստանում: Արցախյան գոյամարտ», «Հայաստանի անկախության հռչակագիրը: Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն: ԽՍՀՄ փլուզումը: Պետության կայացման գործընթացի սկիզբը: Հայոց ազգային բանակի կազմավորումը» թեմաներով: Քննարկման ընթացքում աշակերտները ներկայացրին թեմաների շուրջ գիտական մեկնաբանություններ, ինչպես նաև սեփական տեսակետները:
Հանդիպումն ավարտվեց Դպրոց-կենտրոնների միության կողմից հայտարարված մրցույթում լավագույն տասնյակում հայտնված «Չքնաղ երկիր իմ նաիրյան» աշխատանքի շնորհանդեսի ներկայացմամբ: