Ս.թ ապրիլի 29-ին Մայիսյան հաղթանակին ընդառաջ <<Հերացի>> ավագ դպրոցի 10-3 դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության <<Մայր Հայաստան>> ռազմապատմական թանգարան, որտեղ նրանք ծանոթացան Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի հերոսներին, այն պատանիների սխրանքներին, որոնք մեր օրերում, արժևորելով <<Մահ իմացեալ անմահութիւն>> պատգամի խորհուրդը, չվարանեցին իրենց արյունը խառնել մայր հողին՝ իրենց կյանքը դարձնելով անմահության թռիչք:
0 Comments
ԵՊԲՀ-ի <<Հերացի>> ավագ դպրոցում Ապրիլի 22-ին կազմակերպվեց <<Նրանք ընկան, որ մենք ապրենք >> խորագրով միջոցառում, որից հետո մանկավարժական անձնակազմն ու աշակերտները միասնական երթով այցելեցին Եռաբլուր հուշահամալիր` իրենց խոնարհումն ու հարգանքի տուրքը մատուցելու քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում <<Ֆրանսերեն >> լեզվից 10-4 դասարանի աշակերտուհի Լաուրա Հակոբյանը հավաքել է 18.2 միավոր և արժանացել է գովասանագրի (մարզային փուլում 2-րդ կարգ ):Աշակերտին դասավանդում է ֆրանսերենի ուսուցչուհի Ռ.Մխիթարյանը: <<Գերմաներեն>> լեզվից 10-3 դասարանի աշակերտուհի Էլլեն Բադալյանը հավաքել է 15 միավոր (մարզային փուլում 3-րդ կարգ ): Աշակերտին դասավանդում է գերմաներենի ուսուցչուհի: <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց ՀՀ Կենտրոնական Բանկ ,որտեղ նրանք ծանոթացան բանկի պատմությանը, հիմնական գործառույթներին, մասնակցեցին ֆիլմի դիտմանը և ստացան խրախուսական նվերներ: <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտները 2016թ. մարտի 30-ից ապրիլի 1- մասնակցեցին Հայաստանի Կառավարության Տան նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի ունեցած միջազգային մասնագիտական «Կրթություն XXI դար» ցուցահանդեսին: Աշակերտները ծանոթացան ավելի քան 50 կազմակերպությունների, որոնց թվում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն և մասնագիտական կրթության 12 հաստատությունների կանոններին, ուսման արտոնություններին եւ ուսանողական կյանքի առանձնահատկություններին: |
Արխիվ
January 2017
|