Կարևորելով օրվա խորհուրդը, մայրենի լեզվի դերն ու նշանակությունը հայ մարդու հայեցի դաստիարակության գործում՝ ուսուցիչների կողմից կազմակերպվել էին բաց դասեր՝ դաս-քննարկումներ՝ «Ոսկեղենիկ մայրենին» խորագրով, «Հայոց լեզվի դասը վարում են աշակերտները» վերտառությամբ խաղարկային դաս-մրցույթ, բաց դաս՝ <<Լեզվի խնդիրը Խ. Աբովյանի << Վերք Հայաստանի>> վեպի Հառաջաբանում>> խորագրով: Միջոցառումների ժամանակ վերհանվեցին հայոց լեզվի պատմությանը վերաբերող բազում գաղտնիքներ, իսկ աշակերտները ևս մեկ անգամ հաղորդակից դարձան մեր լեզվի չնաշխարհիկ բառագանձին:
Մայրենիի օրվա կապակցությամբ «Հերացի» ավագ դպրոցը տոնական տրամադրության մեջ էր: Կարևորելով օրվա խորհուրդը, մայրենի լեզվի դերն ու նշանակությունը հայ մարդու հայեցի դաստիարակության գործում՝ ուսուցիչների կողմից կազմակերպվել էին բաց դասեր՝ դաս-քննարկումներ՝ «Ոսկեղենիկ մայրենին» խորագրով, «Հայոց լեզվի դասը վարում են աշակերտները» վերտառությամբ խաղարկային դաս-մրցույթ, բաց դաս՝ <<Լեզվի խնդիրը Խ. Աբովյանի << Վերք Հայաստանի>> վեպի Հառաջաբանում>> խորագրով: Միջոցառումների ժամանակ վերհանվեցին հայոց լեզվի պատմությանը վերաբերող բազում գաղտնիքներ, իսկ աշակերտները ևս մեկ անգամ հաղորդակից դարձան մեր լեզվի չնաշխարհիկ բառագանձին:
0 Comments
2016 թ. փետրվարի 19-ին Դպրոց-կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվող Չինական Գարնան տոնին նվիրված ամանորյա բացիկների ցուցահանդեսն ամփոփվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Միջոցառմանը ներկա էին Դպրոց-կենտրոնների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Թիան Էրլունը, ԵՊԼՀԿոնֆուցիուսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծնողներ, ուսուցիչներ և աշակերտներ: Ցուցահանդեսին ամանորյա բացիկներ էր ներկայացրել նաև ԵՊԲՀ <<Հերացի >> ավագ դպրոցը . մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական մրցանակներով: Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ապագան քոնն է» ՀԿ-ի միջև, որով տրվեց ««Հերացի» ավագ դպրոցի բարելավում ծրագրի մեկնարկը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով օժանդակության համար՝ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը նշեց, որ սա դպրոցի համար լավագույն նվերն է, և ամենամեծ շնորհակալությունը դրա համար Ճապոնիայի կառավարությանը հայտնում են հենց աշակերտները: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ դպրոցը կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով: Կրթօջախի աշակերտներին և մանկավարժներին ողջունելով՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ընդգծեց մարդկային ռեսուրսների զարգացման կարևորությունը ցանկացած համակարգում, կրթության մեջ՝ առավել ևս: «Մեր երկրների ընդհանրությունն այն է, որ առաջընթացի գրավականը մարդկային կապիտալի զարգացումն ենք համարում», - իր խոսքում նշեց դեսպանը: Նա նաև հավաստիացրեց, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի կառավարության հետ հնարավոր բոլոր ոլորտներում և շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին՝ հատկապես ընդգծելով «Ապագան քոնն է» հասարակական բարեգործական կազմակերպության դերը այդ կարևոր գործում: ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ևս շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը օժանդակության համար, իսկ աշակերտներին ուղղորդեց իրենց ապագան կառուցել ոչ թե մրցակցության, այլ համագործակցության հիման վրա: ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը օժանդակությհան համար, նշեց. «Այն օրվանից, ինչ այս դպրոցը դարձել է մեր բուհի մի մասը, մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ աշակերտների կրթության պայմանները բարելավելու համար, սակայն միշտ անհրաժեշտություն կա լրացնելու, և այսօր այդ բացը լրացվում է: Մենք պետք է միշտ հիշենք, որ ամենամեծ արդյունքը հնարավոր է ստանալ մատաղ սերնդի համար արված ներդրումներից»: Հանդիսավոր միջոցառումն ամփոփվեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով, որը ջերմ ընդունելության արժանացավ ներկաների կողմից: Փետրվարի 11-ին ԵՊԲՀ-ի <<Հերացի>> ավագ դպրոցի 25 աշակերտներ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր: Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթներին: Կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում աշակերտներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեցին Նախագահի նստավայրի մասին՝ ե՞րբ է այն կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն: 2016 թվականի <<Հերացի>> ավագ դպրոցում փետրվարի 13-ը տոնական էր:Դպրոցը տոնում էր Տյառնընդառաջը:Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները օրվա խորհրդով քահանայական օրհնություն ստացան տեր Զգոնի կողմից: Աշակերտները ծանոթացան Տյառնընդառաջի հետ կապված ժողովրդական ավանդույթներին և ներկայացան մրցութային սեղաններով,որոնք զարդարված էին օրվա խորհրդին բնորոշ ուտեստներով ու զարդարանքներով:Տոնական տրամադրությունը շարունակվեց խորհրդանշական խարույկի շուրջ բռնած շուրջպարով,որը կազմակերպվեց <<Կարին>> ազգագրական պարային համույթի կողմից: |
Արխիվ
January 2017
|