2016 թվականի <<Հերացի>> ավագ դպրոցում փետրվարի 13-ը տոնական էր:Դպրոցը տոնում էր Տյառնընդառաջը:Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները օրվա խորհրդով քահանայական օրհնություն ստացան տեր Զգոնի կողմից: Աշակերտները ծանոթացան Տյառնընդառաջի հետ կապված ժողովրդական ավանդույթներին և ներկայացան մրցութային սեղաններով,որոնք զարդարված էին օրվա խորհրդին բնորոշ ուտեստներով ու զարդարանքներով:Տոնական տրամադրությունը շարունակվեց խորհրդանշական խարույկի շուրջ բռնած շուրջպարով,որը կազմակերպվեց <<Կարին>> ազգագրական պարային համույթի կողմից: