30.11.2015թ. ժամը 13:50-ին <<Հերացի>> ավագ դպրոցի 10-1, 10-2 , 10-6 և 12-1 դասարանների աշակերտները հանդիպեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կանխարգելման բաժնի մեթոդիստ Արևիկ Պետրոսյանի հետ: Նոյեմբերի 27-ին <<Հերացի>> ավագ դպրոցի 10-րդ դասարանների որոշ աշակերտներ այցելեցին ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ բանավոր հաղորդակցման մշակույթի և ստեղծագործական աշխատանքի զարգացմանն ու խթանմանն ուղղված դասընթացին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում Մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը աշակերտներին ծանոթացրեց ընդունելության բանավոր և գրավոր քննությունների պահանջներին ու չափորոշիչներին, պատասխանեց նրանց հուզող հարցերին:Սեմինարը հագեցած էր հետաքրքիր հարց ու պատասխաններով, բուռն քննարկումներուվ: Մայրենիի տոնին ընդառաջ մայրենի լեզվի դերի բարձրացման նպատակով ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն տիկին Ն. Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի հետ: Հանդիպմանը ներկա էին արդի հայերենի բաժնի վարիչ Ն. Սարգսյանը, աշխատակիցներ Հ. Սուքիասյանը, Ս. Պապիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի փոխտնօրեններ Մ. Առաքելյանը, Գ. Աթոյանը, Մ. Բաբայանը, հայոց լեզվի և հայ գրականության մասնախմբի ղեկավար Լ. Միրիբյանը, նույն մասնախմբի ուսուցչուհի Լ. Հակոբյանը: ԵՊԲՀ-Ի <<Հերացի>> ավագ դպրոցի հումանիտար հոսքերում սովորող մի խումբ աշակերտներ նոյեմբերի 26-ին հյուրընկալվեցին ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում, որտեղ հանդիպեցին ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ավագյանին: Վերջինս ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, առանձնացրեց բանասիրական ֆակուլտետում կրթություն ստացած հայ մեծերին: Աշակերտների հետ հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցան Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Ս. Մուրադյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ա. Աբաջյանը: Նրանք կարևորեցին դպրոց-բուհ կապը՝ առանձնացնելով բանասիրական ֆակուլտետի դերը հայագիտության և հայերենագիտության գործում: Հանդիպման երկրորդ հատվածում աշակերտների և ուսուցիչների համար <<Հրանտ Մաթևոսյանն ու ժամանակը>> վերտառությամբ բովանդակալից և հետաքրքիր դասախոսություն կարդաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժ. Քալանթարյանը: Դասախոսությունն ավարտվեց աշխույժ քննարկմամբ: Ժ. Քալանթարյանը պատասխանեց աշակերտներին հուզող բոլոր հարցերին՝ նրանց առաջ բացելով Հ. Մաթևոսյանի ստեղծագործական բազմաշերտ, հյութեղ և առանձնահատուկ աշխարհը: <<Հերացի>> ավագ դպրոցը, ավանդույթի համաձայն, Ամանորին ընդառաջ հանդես է գալու բարեգործական ակցիայով: Այս տարի դպրոցի կողմից կազմակերպվող բարեգործական ակցիայի նպատակն է աջակցել սահմանամերձ գյուղում ապրող դպրոցականներին:
Նոյեմբերի 19-ից սկսած յուրաքանչյուր աշակերտ կարող է իր ներդումն ունենալ տվյալ գործում, բերելով ` 1. գրենական պիտույքներ, 2. ինտելեկտուալ խաղեր 3. սպորտային խաղեր` ցատկապարան, գնդակ, շախմատ, դոմինո և այլն : Հարցերի դեպքում մոտենալ Հ.Վարդանյանին, Զ.Այվազյանին և Հ.Բաբաջանյանին: |
Արխիվ
January 2017
|