ԵՊԲՀ-Ի <<Հերացի>> ավագ դպրոցի հումանիտար հոսքերում սովորող մի խումբ աշակերտներ նոյեմբերի 26-ին հյուրընկալվեցին ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում, որտեղ հանդիպեցին ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ավագյանին: Վերջինս ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, առանձնացրեց բանասիրական ֆակուլտետում կրթություն ստացած հայ մեծերին: Աշակերտների հետ հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցան Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Ս. Մուրադյանը, Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ա. Աբաջյանը: Նրանք կարևորեցին դպրոց-բուհ կապը՝ առանձնացնելով բանասիրական ֆակուլտետի դերը հայագիտության և հայերենագիտության գործում:
Հանդիպման երկրորդ հատվածում աշակերտների և ուսուցիչների համար <<Հրանտ Մաթևոսյանն ու ժամանակը>> վերտառությամբ բովանդակալից և հետաքրքիր դասախոսություն կարդաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժ. Քալանթարյանը: Դասախոսությունն ավարտվեց աշխույժ քննարկմամբ: Ժ. Քալանթարյանը պատասխանեց աշակերտներին հուզող բոլոր հարցերին՝ նրանց առաջ բացելով Հ. Մաթևոսյանի ստեղծագործական բազմաշերտ, հյութեղ և առանձնահատուկ աշխարհը: