Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությանը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթներին: Կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում աշակերտներին հետաքրքիր տեղեկություններ հաղորդվեցին Նախագահի նստավայրի մասին՝ ե՞րբ է այն կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն:
Աշակերտները մասնակցեցին վիկտորինա-մրցույթի, որի ընթացքում լավագույն գիտելիքներ ցուցաբերած 6 աշակերտներ ստացան խրախուսական նվերներ` Գ.Նարեկացու <<Մատյան Ողբերգության>>-ը :