Հեղինակ՝ Գոհար Բախշյան 10-1 դասարան
Փետրվարի 28-ին Զորավար Անդրանիկի թանգարանում ամփոփվեց "Ես Զորավար Անդրանիկի հետնորդն եմ" շարադրությունների մրցույթի արդյունքները: Զորավարի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի ժամանակ էլ տեղի ունեցավ պարգևատրում: Մրցույթում հաղթող են ճանաչվել Արտաշեսյան Մերին (2-րդ տեղ) և Պարսամյան Հակոբը (3-րդ տեղ), իսկ Ալթունյան Աստղիկը, Թարփոշյան Սվետլանան, Մանասյան Հռիփսիմեն և Մանասյան Տաթևիկը արժանացել են պատվոգրերի:
Հեղինակ՝ Գոհար Բախշյան 10-1 դասարան
0 Comments
Փետրվարի 28-ին Երևանի «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության մրցույթ-վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին բոլոր 10-րդ դասարանի աշակերտները: Հանձնաժողովի անդամներն էին`«Հերացի» ավագ դպրոցի փոխտնօրեն Է. Բոլյանը, ուսուցիչները՝ հայոց լեզվի, գրականության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Միրիբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Նարինյանը և Ա. Հունանյանը: Վիկտորինան բաղկացած էր 2 նախընտրական փուլից և եզրափակչից: ԱՌաջին փուլում մրցում էին պատանի պատմաբանները՝ 10-2 դասարանից և 10-1 դասարանից՝ պատանի բանասերները: Առաջին փուլն ավարտվեց պատմաբանների 10-2 դասարանի աշակերտների հաղթանակով: Երկրորդ փուլում մրցում էին պատանի տնտեսագետները՝ 10-4 և 10-5 դասարաններից, և պատանի կենսաքիմիկոսները՝ 10-6 դասարանից: Երկրորդ փուլն ավարտվեց կենսաքիմիկոսների՝ 10-6 դասարանի աշակերտների հաղթանակով: Եզրափակիչ փուլը կայացավմարտի 4-ին: Մրցում էին պատանի պատմաբանները և պատանի կենսաքիմիկոսները: Արդյունքում հաղթող ճանաչվեց 10-2 դասարանը՝ պատանի պատմաբանները: Բոլոր հաղթողները ստացան նվերներ տնօրինության կողմից: Բացի մրցութային փուլերից, վիկտորինայի ընթացքում եղան նաև գեղեցիկ համարներ: 10-4 դասարանից Վերմիշյան Նունեն և Արփին պատրաստել էին գեղեցիկ երաժշտական համար: 10-6 դասարանի աշակերտուհի Պետրոսյան Մարիամը ասմունքեց: Այսքանով ավարտվեց մրցույթ-վիկտորինան: Հեղինակ՝ Սյուզի Հարությունյան 10-4 դասարան Հունվարի 25-ին Երևանի ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ «Հերացի» ավագ դպրոցի և թիվ 83 ավագ դպրոցի միջև: Բանավեճի ընթացքում մեր դպրոցի թիմը ներկայացնում էր ելույթներ Երևանի Քաղաքապետարանի գործունեության դեմ, իսկ հակառակորդը` կողմ դիրքորոշումներ: Մոտ 1 ժամ տևած բանավեճից հետո 63 միավորով հաղթեց հակառակորդը, ով բավարար ապացույցնե րուներ Երևանի Քաղաքապետարանի գործունեության լավ լինելու մասին: Նշեմ, որ խաղը ընկերական էր և մրցութային չէր: Շատ հետաքրքիր խաղ անցավ և երկու թիմերն էլ հեռացան մեծ բավականություն ստացած: Հաջորդ բանավեճը եղավ փետրվարի 22-ին Երևանի համար 27 դպրոցում: Այս անգամ թեման սերիալների պահանջարկն էր, իսկ մեզ այս անգամ ևս բաժին ընկավ դեմ դիրքորոշումը: Հետաքրքիր դեպքերով ընթացած խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով: Հեղինակ` Հակոբ Պարսամյան 10-2 դասարան Փետրվար ամսին ամբողջ Հայաստանում հայտարարված էր գրքի շաբաթ: Այդ ընթացքում «Հերացի» ավագ դպրոցը պարտաճանաչ մասնակցում էր տարբեր միջոցառումների: Այդպիսի միջոցառումներից էր Խնկո Ապոր գրադարանում կազմակերպված գրքի ցուցահանդես-վաճառքը և Նաթան Սրբազանի գրքի քննարկումը: Քննարկման ընթացքում նա ներկայացրեց իր գիրքը «Օրվա խորհուրդը», որը պատմում և սովորեցնում էր մեծ պահքի յուրաքանչյուր օրվա մասին: Քննարկման վերջում բոլոր մասնակցող անձանց նվիրվեցին գրքեր և խոստացան նոր հանդիպումներ: Հեղինակ` Սիլվիա Հովնանյան 10-2 դասարան Փետրվարի 15-ին "Հերացի" ավագ դպրոցի աշակերտները և "Ապագան քոնն է" ՀԿ-ի "Քո ձայնը երկրի ապագան է" ծրագրի մի շարք մասնակիցներ երթ ունեցան Կասկադից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ պետք է հանդիպում ունենային ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ծրագրի մասնակիցները նախօրոք ստացան պայուսակներ և մի շարք պաստառներով ու կոչերով շարժվեցին դեպի ԿԸՀ: Կոչերն էին. "Մենք ունենք ընտրության իրավունք", "Մեր ապագան մեր ձեռքերում է", "Դու ես քո քվեի տերը" և այլն: ԿԸՀ-ում երթի մասնակիցները հանդիպեցին Տիգրան Մուկուչյանի հետ, ով ներկայացրեց ընտրությունների կարգը, ընթացքը և այլն: Այնուհետև մենք հարցեր ուղղեցինք պարոն Մուկուչյանին և հանդիպման վերջում նրան հանձնեցինք մեր կողմից գրված կոչ-նամակը և ծրագրի մի շարք մասնակիցների կողմից պատրաստված "թափանցիկ ընտրություններ" խորագիրը կրող նկարը: Հեղինակ` Հակոբ Պարսամյան 10-2 դասարան |
Արխիվ
January 2017
|