Հունվարի 25-ին Երևանի ֆիզմաթ դպրոցում տեղի ունեցավ բանավեճ «Հերացի» ավագ դպրոցի և թիվ 83 ավագ դպրոցի միջև: Բանավեճի ընթացքում մեր դպրոցի թիմը ներկայացնում էր ելույթներ Երևանի Քաղաքապետարանի գործունեության դեմ, իսկ հակառակորդը` կողմ դիրքորոշումներ: Մոտ 1 ժամ տևած բանավեճից հետո 63 միավորով հաղթեց հակառակորդը, ով բավարար ապացույցնե րուներ Երևանի Քաղաքապետարանի գործունեության լավ լինելու մասին: Նշեմ, որ խաղը ընկերական էր և մրցութային չէր: Շատ հետաքրքիր խաղ անցավ և երկու թիմերն էլ հեռացան մեծ բավականություն ստացած:
Հաջորդ բանավեճը եղավ փետրվարի 22-ին Երևանի համար 27 դպրոցում: Այս անգամ թեման սերիալների պահանջարկն էր, իսկ մեզ այս անգամ ևս բաժին ընկավ դեմ դիրքորոշումը: Հետաքրքիր դեպքերով ընթացած խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով:
Հեղինակ` Հակոբ Պարսամյան 10-2 դասարան