Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնելու նպատակով մարտի 31-ին ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցում կազմակերպվեց ինտերակտիվ միջոցառում <<Մշակութային երկխոսություն>> խորագրով:
0 Comments
Սուրբ Զատիկին ընդառաջ <<Հերացի>> ավագ դպրոցում կազմակերպվեցին հետևյալ միջոցառումները`
23.03.16 Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված ծրագրի շրջանակներում 10-5 դասարանը դասղեկ` Աննա Հարությունյանի հետ միասին մասնակցեցին Նանսենի անվան թանգարանում <<Մեծ մարդասերին>> նվիրված միջոցառմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում Մարտի 21-ը ընդունվել է որպես Պոեզիայի միջազգային օր:<<Հերացի>> ավագ դպրոցում կազմակերպվեցին միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ ԵՊՀ-ի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ դոցենտ` Սեյրան Զավենի Գրիգորյանի և ժամանակակից գրող` Հուսիկ Արայի հետ:Դպրոցի աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Քանաքեռ-Զեյթունի <<Կենտրոնացված գրադարանային համալիր >> գրադարան `մասնակցելու երիտասարդ գրողների հետ կազմակերպված սեմինար- հանդիպումին, որի ընթացքում ստեղծագործող աշակերտները նույնպես ընթերցեցին իրենց գործերից մի քանիսը: Ս.թ մարտի 11-ին <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտները ճանաչողական այցի նպատակով այցելեցին Երևանում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի մասնաճյուղը:Ծանոթացան համալսարանի ֆակուլտետներին և նախապատրաստական դասընթացներին: |
Արխիվ
January 2017
|