ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում Մարտի 21-ը ընդունվել է որպես Պոեզիայի միջազգային օր:<<Հերացի>> ավագ դպրոցում կազմակերպվեցին միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ ԵՊՀ-ի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ դոցենտ` Սեյրան Զավենի Գրիգորյանի և ժամանակակից գրող` Հուսիկ Արայի հետ:Դպրոցի աշակերտները ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Քանաքեռ-Զեյթունի <<Կենտրոնացված գրադարանային համալիր >> գրադարան `մասնակցելու երիտասարդ գրողների հետ կազմակերպված սեմինար- հանդիպումին, որի ընթացքում ստեղծագործող աշակերտները նույնպես ընթերցեցին իրենց գործերից մի քանիսը: