Կրկին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի բակը լի էր աշակերտներով, ուսուցիչներով և հյուրերով: Այս տարի առաջին անգամ «Հերացի» անվան ներքո ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Այդ առիթով կազմակերպվել էր միջոցառում, որը տեղի ունեցավ հենց դպրոցի բակում: Միջոցառումը վարում էին 11-2 դասարանի աշակերտներ Հակոբ Պարսամյանը և Աստղիկ Ալթունյանը:
Նախ միջոցառման սկզբում հնչեց աղոթք, որից հետո ազգային օրհներքի հնչյունների ներքո դպրոցի առջև ծածանվեց հայոց եռագույնը: Այս տարի այդ պատվին էր արժանացել Հայագիտական Համահայկական Վեցերորդ Օլիմպիադայի հայաստանյան մասնակից, Աշակերտական խորհրդի նախագահ, 11-2 դասարանի աշակերտ Հակոբ Պարսամյանը:
Այնուհետև հնչեցին դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի և ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, պրոֆեսոր Աննա Սարգսի Տեր-Մարկոսյանի ուղերձները դպրոցի աշակերտներին: Ինչպես նաև ընթերցվեցին ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանի ուղերձները:
Միջոցառման ընթացքում նաև պարգևատրվեցին դպրոցի աշակերտները, իսկ 11 և 12-րդ դասարանի աշակերտներ Արես Հախունցը և Մարիամ Պետրոսյանը իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով ամբողջացրին մեր միջոցառումը:
Վերջում աշակերտների ցանկություններով և երազանքներով լի փուչիկները թռչեցին օդ և հնչեց առաջին զանգը: Շնորհավոր և լավ ուսումնական տարի բոլոր աշակերտներին:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 11-2 դասարան: