Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման կենտրոնի կողմից իրականացվող «Երգը բարեկամության կամուրջ» հանրապետական փառատոնի շրջանակներում «Հերացի» ավագ դպրոցում ս/թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում աշակերտները խոսեցին Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների, տեսարժան վայրերի մասին, առանձնացրեցին երկու մշակույթների առանձնահատկություններն ու նմանությունները
0 Comments
Ս/թ. հոկտեմբերի 14-ին <<Հերացի>> ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները հնարավորություն ունեցան ունկնդրելու հայ-իրանական հարաբերություններին և Իրանի տարածաշրջանային դերին առնչվող դասախոսությունը, որը կարդաց Սփյուռքի նախարարության և <<Արևելք>> հետազոտական և վերլուծական կենտրոնի աշխատակից, իրանագետ Կարեն Մկրտչյանը:
<<Հերացի>> ավագ դպրոցի 10-9 դասարանը պատմության ուսուցիչ Տ. Իսրաելյանի նախաձեռնությամբ և դասղեկ Ա. Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելեցին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց- թանգարան:
ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի աշակերտները ս/թ.ի հոկտեմբերի 14-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ: Տեղում ծանոթացան ԲՈՒՀ-ի կառուցվածքին, ներկայացվող պահանջներին և քննական ընթացակարգին : Ս/թ հոկտեմբերի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում /Մոսկավա կինոթատրոնի հրապարակ/ <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար>>ծրագրի շրջանակներում տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-վաճառք:
Ծրագիրն իրականացնում է 10-5 դասարանը և Աշակերտական խորհուրդը: Ակնկալում ենք բոլորիդ աջակցությունը |
Արխիվ
January 2017
|