Հուլիսի 6-ին, Հայաստանի Հանրային Ռադիոյի "Զարթուցիչ" մանկապատանեկան հաղորդաշարին էին հյուրընկալվել դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ՝ Հակոբ Պարսամյանը և 11-ի 1 դասարանի աշակերտուհի՝ Արմիկ Իսրայելյանը:
Նրանք՝ հաղորդաշարի շրջանակներում հարցազրույց ունեցան, որի ընթացքում ներկայացրեցին Աշակերտական Խորհրդի աշխատանքի, ծավալած գործունեության մասին և պատմեցին դպրոցի ու իրենց ամառային հանգստից: Հակոբը պատմեց ԱԽ-ի մասին, ներկայացրեց դպրոցում անընդմեջ իրականացող մասնագիտական կողմնորոշման դասընթացները և մի փոքր խոսեց իր հետագա ուսումից: Տեղեկացնենք, որ այս տարվա Սեպտեմբեր ամսից Հակոբն իր ուսումը շարունակելու է Մեծ Բրիտանիայի Ուելս երկրամասում գտնվող UWC Atlantic քոլեջում: Իսկ Արմիկը խոսեց դպրոցում իրականացող սեմինարների և կոնֆերանսների դերի ու նշանակության մասին: Այս և ավելին իմանալու համար կարող եք լսել հաղորդաշարի եթերը: Ստորև Ձեզ ենք ներկայացնում հաղորդաշարի աուդիոձայնագրությունը: Կարող եք լսել 7:23 րոպեից: