10 – րդ դասարանը ներկայացրեց երկշաբաթյա հետազոտական աշխատանքի արդյունքները <<Ծծումբ>> թեմայի վերաբերյալ: Դասը ուներ մրցույթային ձևաչափ:Աշակերտները աշխատել էին խմբերով: Խմբերի աշխատանքը գնահատեց դասալսող ուսուցիչներից կազմված ժյուրին :Դասն ավարտվեց աշխույժ քննարկումով:
0 Comments
Համաձայն <<Ոսկրածուծի Ազգային Ռեեստ>> բարեգործական հիմնադրամի և<< Հերացի>> ավագ դպրոցի միջև կնքված Փոխըմբռնման Հուշագրի՝ ս.թ. ապրիլի 4-ին,կայացավ ավագ դպրոցի աշակերտների ճանաչողական այցը հիմնադրամ: Այցի նպատակն էր ծանոթալ կենտրոնի գործունեությանը,առողջական ոլորտում նորամուծությունների ներդրմանը,նորագույն սարքավորումների արդյունավետ աշխատանքներին:
2015թ-ի ապրիլի 4-ին ԵՊԲՀ-ի <<Հերացի>> ավագ դպրոցում տեղի ունեցավ 1915թ-ի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված <<Ղողանջ ոգեկոչման>> խորագրով միջոցառումը : Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով միացան 1915թ-ի արյունալի օրերի անմեղ զոհերի հիշատակի խնկարկմանը: Օրվա խորհուրդը շարունակվեց դպրոցի բակում` մոմավառության արարողությամբ, այնուհետև տեղի ունեցավ <<Եղևնին մեր անմար հիշողության խորհրդանիշն է >> խորհրդանշական ծառատունկը և Աշակերտական խորհրդինախաձեռնությամբ պատրաստված «Հիշում եմ և պահանջում» հուշատախտակի բացում:
Միջոցառումը եզրափակվեց միասնական երգով ու ընդհանրական աղոթքով: I. Ս.թ մարտի 10-ին կնքվեց Փոխըմբռնման Հուշագիր << Հայկական Ալիանս Ֆրանսեզ >> կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» Հիմնադրամի <<Հերացի>> ավագ դպրոցի միջև:
1. Concours d’écriture poétique francophone « J’ai à coeur ma planète » Ֆրանսիական պոեզիային նվիրված մրցույթին, որին մասնակցել են նաև Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, ՆՀՀ Մակեդոնիայի, Մոլդովայի եւ Ռումինիայի) երկրների ֆրանսերեն լեզվին տիրապետող երեխաները: 2. Հայկական Ալիանս Ֆրանսեզ գրասենյակում կազմակերպված ֆրանսերեն ֆիլմերի դիտում-քննարկում II. Ս.թ մարտի 2-ին կնքվեց Փոխըմբռնման Հուշագիր <<Ոսկրածուծի Դոնորների Ազգային Ռեեստր>> բարեգործական հիմնադրամի հետ: Հուշագրի շրջանակներում դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է սեմինար-քննարկում հիմնադրամի գործունեությանը և առաքելությանը առավել ծանոթանալու նպատակով. Հետագայում նախատեսվում է՝ 1. Համագործակցություն կրթության, մասնավորապես առողջության և առողջ ապրելակերպի ոլորտներում, մի շարք բժշկական ուղղություններով աշակերտների գիտելիքների կատարելագործման, մարդասիրության և կարեկցության վերաբերմունքի զարգացման, փորձառության և օբյեկտիվ տեղեկատվության տարածման գործում, 2. Անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության փոխանցում՝ նպաստելով մասնակիցների տեղեկացված որոշումներ կայացնելուն, 3. Աշակերտների և ուսուցիչների երկկողմանի մասնակցությունը կրթական միջոցառումներին, 4. Աշակերտների մասնակցությունը և աջակցումը <<Ոսկրածուծի Դոնորների Ազգային Ռեեստր>> բարեգործական հիմնադրամի միջոցառումներին, դոնորագրումներին և այլ համապատասխան գործառույթներին, 5. Աշակերտների մասնակցությունը <<Ոսկրածուծի Դոնորների Ազգային Ռեեստր>> բարեգործական հիմնադրամի գիտահետազոտական և այլ ծրագրերում, 6. Կրթական նյութերի և հրատարակությունների փոխանակում, 7. Տեղական և միջազգային միջոցառումների մասնակցություն, փոխհամագործակցություն: ԵՊՀ-ի կողմից կազմակերպված օլիմպիադայի արդյունքները արդեն ամփոփվել են : Ուրախ եմ և հպարտ հայտնելու, որ մեր դպրոցի աշակերտներից `
Անուշ Քեխյանը զբաղեցրել է 1-ին կարգ /հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, / Տաթև Կարապետյանը` 2-րդ կարգ /հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, / Մարիամ Աչոյանը, Նելլի Աբրահամյանը, Գոհար Ոսկանյանը արժանացել են շնորհակալագրի / ֆրանսերեն առարկայից/ Պողոսյան Էլյա /մաթեմատիկա առարկայից/ Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ: |
Արխիվ
January 2017
|