<<Մուսա լեռան հերոսամարտի 100 ամյակին>> նվիրված միջոցառումների շրջանակում, ս/թ. հոկտեմբերի 23-ին դպրոցի 50 աշակերտներ մասնակցեցին հերոսամարտին նվիրված թանգարան, այնուհետ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հոկտեմբերի 19-ից 23-ը ԵՊԲՀ-ի<< Հերացի>> ավագ դպրոցում մեկնարկեց օտար լեզուների հնգօրյակի միջոցառումների ծրագիրը:Հնգօրյակի ընթացքում օտար լեզուների մասնախմբի տասը անդամների կողմից կազմակերպվեցին բաց դասեր:Աշակերտները այցելեցին Վ.Գյոթեի ինստիտուտ-թանգարան,ներկայացվեց զեկույց << Ռուսաց լեզվի որպես ոչ մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկա >> թեմայով:Ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտները մասնախմբի ղեկավար Ռ.Մխիթարյանի հետ այցելեցին <<Ալիանս Ֆրանսեզ>>:<<Ամերիկյան Անկյուն>> գրադարանում,աշակերտները դիտեցին ճանաչողական ֆիլմ:<< Հերացի>> ավագ դպրոցում հումանիտար մասնախմբի ուսուչիները հանդիպեցին <<Ալիանս Ֆրանսեզ>>-ի տնօրեն տիկին Ս.Ղարամյանի հետ,որը ներկայացրեց <<Բանավոր խոսքի զարգացմանն օժանդակող նյութերի օգտագործումը դասի ընթացքում>>զեկույցը: Ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 13:00-16:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում / Մոսկվա կ/թ.ին հարող տարածք/ տեղի ունեցավ ցուցահանդես-վաճառք «Այս ձեռքի աշխատանքը, որը պատրաստել է քո դասընկերը, կարող է դառնալ քոնը» խորագրով: Հոկտեմբերի 16-ին <<Հերացի>> ավագ դպրոցի հումանիտար և տնտեսագիտական հոսքերի աշակերտները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Հայաստանում Ֆրանսիական Համալսարան, որտեղ ծանոթացան բուհի կառուցվածքին, ֆակուլտետներին և ընդունելության կարգին:
|
Արխիվ
January 2017
|