<<Հերացի>>ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի ակախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտներ: Աշակերտները ներկայացրեցին անկախության ձեռքբերման պատմությունը, հնչեցին հայրենասիրական երգեր,բանաստեղծություններ:Աշակերտները իրենց խոսքում նշեցին.<<Մեզ համար պատիվ է անկախությունն ամրապնդող սերունդը լինելը։ Մենք ունենք լայն ու առատ հնարավորություններ մեր երկիրը խոստումնալից ապագայով կայուն երկրի վերածելու։ Եվ այսօր, երջանիկ լինելով, որ մենք ենք այն սերունդը, որ ապրում է ազատ ու անկախ Հայաստանում, որը մեր բազմաթիվ սերունդների երազանքն է եղել, պետք է ընդունենք նաև այն պատասխանատվությունը, որ ունենք մենք և ունեն բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են կոչում>>:
Սեպտեմբերյան միջոցառումները ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում, իրոք, գիտելիքի տոն էր`պարուրված աշակերտների հուզումնալից ու սրտաբուխ խոսքերով, ուսուցիչների հոգու թրթիռով, փոխտնօրենների հիանալի մտահղացումներով, տնօրեն Ն. Սարգսյանի ջերմ ու բովանդակալից ասելիքով:
Միջոցառմանը ներկա էր ԵՊԲՀ-ի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը, որի ողջույնի խոսքը աշակերտների, ուսուցիչների, ծնողների, տնօրենի համար շնորհավորանքի մի յուրօրինակ մաղթանք էր: |
Արխիվ
January 2017
|