26.01.15թ.-ին ԵՊԲՀ << Հերացի>> ավագ դպրոցում Աշակերտական խորհուրդը կազմակերպել էր ֆիլմի դիտում- քննարկում նվիրված Հայոց բանակի 24-րդ ամյակին: Միջոցառման բուն նպատակը ոչ միայն զոհված, այլև այժմ մեր կողքին ապրող հայ ազատամարտիկների կյանքի հերոսական էջերի հետ աշակերտներին ծանոթացնելն էր: Ներկա էին Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանին կից հենակետային վարժարանի սաները, ովքեր էլ հիմնական նյութի հեղինակներն էին: Հոլովակները Իգոր Սարգսյանի և երջանկահիշատակ Դուշման Վարդանի, Մովսես Գորգիսյանի, Թաթուլ Կրպեյանի, Վարդան Բախշյանի մասին էին: Վերցված էին հարցազրույցներ հերոս- ազատամարտիկների ընտանիքների անդամներից: Կային հատվածներ նաև ռազմի դաշտից, որտեղ երևում էին մեր հերոսները: Ի վերջո, նրանք պայքարեցին Հայրենիքի սահմանների, ժողովրդի խաղաղության համար: Նրանց շնորհիվ ստեղծվեց կանոնավոր բանակ, որն արդեն 24 տարեկան է: Եվ մեզ մնում է միայն մեր հույսը դնել սահմանին գիշեր ու զօր կանգնած մեր զինվորների վրա, վստահել նրանց:
Սերունդը փոխվել է , սակայն հայրենասիրությունն ու արիությունը կա շատ հայերի մեջ:
Սերունդը փոխվել է , սակայն հայրենասիրությունն ու արիությունը կա շատ հայերի մեջ: