Աղբյուր՝ www.ftr.am
«Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներին մարտի 28-ին ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» լայնածավալ ծրագրի մի մասն է կազմում: Ծրագրի մասնակիցները դեսպանին ներկայացրեցին ծրագրի մասին ունեցած իրենց տպավորություններն ու կարծիքները, ուղղեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդները ստացան խրախուսական նվերներ: Հանդիպման ավարտին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակին հանձնվեց «Թափանցիկ ընտրություններ» խորագրով մրցույթի շրջանակներում ստեղծված բատիկայի աշխատանքներից մեկը: Աղբյուր՝ www.ftr.am
0 Comments
Մարտի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Հերացի» ավագ դպրոցի մի շարք աշակերտներ դիտեցին "Grabbers" ֆիլմը: Այն ցուցադրվում էր, Երևանում արդեն 11-րդ անգամ կազմակերպվող Բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում: Տեղեկացնեմ, որ փառատոնի բացումը տեղի էր ունեցել մարտի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ փակումը մարտի 10-ին «Նաիրի» կինոթատրոնում: Այս տարի փառատոնը նվիրված էր ջրին: Ցուցադրվող բոլոր ֆիլմերի մուտքն ազատ էր: Մեր դիտած ֆիլմն այն մասին էր, թե ինչ կարող է լինել, երբ աղտոտվում է ծովը: Առաջանում են այնպիսի կենդանիներ, որոնք մինչ այդ գոյություն չունեին և հարձակվում էին քաղաքի վրա, ու սպանում բոլորին: Մի կին և մի տղամարդ փորձում են վերացնել հրեշին և դա նրանց հաջողվում է: Ֆիլմի ողջ ընթացքում հանդիսատեսը լարված էր և այնպիսի զարգացումներ էր ունենում ֆիլմը, որ հանդիսատեսը չէր կարող ուղղակի դիտել և չհիշել ամեն մի կադրը: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: Մարտի 2-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ միջոցառում, որին հրավիրված էին նաև «Հերացի» ավագ դպրոցի մի քանի աշակերտներ: Միջոցառման ընթացքում մեզ ներկայացրեցին Ամերիկյան հալասարանի, նրա գործունեության և ընդունելության մասին: Ինչպես նաև ունեցանք դասախոսություններ ԱՄՆ-ից ժամանած դասախոսների հետ: Ամբողջ միջոցառման ընթացքում հյուրերը և կազմակերպիչները խոսում էին միայն անգլերեն: Ինչպես նաև, միջոցառման ավարտին տեղի ունեցավ "Գանձերի որոնում" խաղը, որի ժամանակ պետք է պատասխանեինք անգլերենով տրված հարցերին և գտնեինք հաջորդ հարցն ու այդպես մինչև վերջնակետին հասնելը: Հաղթողները մի քանի օր անց ճաշեցին համալսարանի ռեկտորի հետ: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: Մարտի 1-ին, դպրոցի աշակերտները դիտեցին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Ֆիլմի դիտումը կազմակերպել էր Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Միրիբյանը: Ֆիլմի դիտումից հետո եղավ քննարկում, որի ընթացքում մենք մեր կարծիքները հայտնեցինք ֆիլմի, նրա կառուցվածքի և ընդանրապես Ցեղասպանության մասին: Ֆիլմը հայ ազգի վշտի և դրա հետևանքների մասին էր: Ֆիլմում խոսվում էր պապի, նրա որդու և թոռան, իրար փոխանցվող հայկական գենի մասին: Նրանք չէին ապրում հայրենիքում, բայց չէին մոռանում իրենց ազգը: Պապն ամեն տարի ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև այրում էր նրանց դրոշը և հիշեցնում , թե տարիներ առաջ ինչ մեծ ոճիր են գործել: Նրա տղան ամեն տարի ստիպված էր լինում ոստիկաններին մեծ գումար տալ, որպեսզի հորն ազատ արձակի: Այս դեպքերից հետո, նա դիտում էր այդ օրվա տեսագրությունները և հրճվում իր արածի վրա ասելով. «Չթողին մի երկու խոսք ավել ասեմ»: Խորհուրդ կտանք ինքներդ դիտել ֆիլմը և ապրել այն զգացողությունները, որն ապրեցին այն աշակերտները, ովքեր դիտեցին ֆիլմը: Այն կարող եք դիտել նյութի վերջում: Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան 10-2 դասարան: ՖԻԼՄԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՏԵԼ ՕՆԼԱՅՆ ԱՅՍՏԵՂ՝ |
Արխիվ
January 2017
|