Մարտի 2-ին Հայաստանում Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ միջոցառում, որին հրավիրված էին նաև «Հերացի» ավագ դպրոցի մի քանի աշակերտներ: Միջոցառման ընթացքում մեզ ներկայացրեցին Ամերիկյան հալասարանի, նրա գործունեության և ընդունելության մասին: Ինչպես նաև ունեցանք դասախոսություններ ԱՄՆ-ից ժամանած դասախոսների հետ: Ամբողջ միջոցառման ընթացքում հյուրերը և կազմակերպիչները խոսում էին միայն անգլերեն: Ինչպես նաև, միջոցառման ավարտին տեղի ունեցավ "Գանձերի որոնում" խաղը, որի ժամանակ պետք է պատասխանեինք անգլերենով տրված հարցերին և գտնեինք հաջորդ հարցն ու այդպես մինչև վերջնակետին հասնելը: Հաղթողները մի քանի օր անց ճաշեցին համալսարանի ռեկտորի հետ:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: