Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՊԲՀ "ՀԵՐԱՑԻ" ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ
ԳՐԱԴԱՐԱՆԸ
2012 թ. հուլիսի 4-ից ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի հ.30 ավագ դպրոցը դարձավ Մ.Հերացու անվան ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոց:Այս անվանափոխությունն իր հետ բերեց նաև դպրոցի հիմնական խնդիրների,ծրագրերի փոփոխություններ,որոնք չէին կարող չանդրադառնալ նաև դպրոցի կարևոր օղակներից մեկի` գրադարանի,գործունեության վրա:Այս ամենից ելնելով վերանայվեց գրադարանի գրքային ֆոնդը:Զտվեց ավագ դպրոցի համար ոչ այնքան անհրաժեշտ գրականությունը,այդ թվում հայերեն,ռուսերեն և անգլերեն լեզուներով մանկական գրականություն,որը նվիրաբերվեց Նուբարաշենի Հ.2 գիշերային խնամքի կենտրոնին` այդ գրքերի առավել նպատակային օգտագործման համար:
Այժմ <<Հերացի>> ավագ դպրոցն ունի 4000-ից ավելի գեղարվեստական և գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ հայերեն,ռուսերեն,անգլերեն լեզուներով գրականություն,564 անուն մեթոդական գրականություն,ինչպես նաև ավագ դպրոցին անհրաժեշտ 11240 դասագիրք` ի նպաստ դպրոցի աշխատակազմի և աշակերտության գործածության:
Դպրոցի գրադարանը, ավագ դպրոցներին գրականության հատկացման ծրագրով, ՀՀ ԿԳՆ կողմից համալրվել է նոր,անհրաժեշտ գրականությամբ:Նկատի ունենալով դպրոցի բժշկագիտական ուղղվածությունը,գրադարանը պարբերաբար կազմակերպում է նվիրատվություններ`գրքային ֆոնդն առավել լիարժեք դարձնելու համար:Արդեն ունենք նվիրատուներ և դպրոցի աշխատակազմից,և աշակերտներից,և դրսի բարեկամներից: Գրադարանը շահեկանորեն համագործակցում է այլ դպրոցների,ինչպես նաև ԵՊԲՀ գրադարանների հետ:Վերջինս դպրոցին ապահովում է նաև <<Կրթություն>> թերթի թարմ համարներով:
Գրադարանը,լինելով դպրոցի ինֆորմացիոն,գիտական և մշակութային կենտրոնը,արձագանքելով մեր երկրում տեղի ունեցող կարևոր ու հիշարժան իրադարձություններին,հոբելյանական տարեթվերին,գրքի և գրադարանային շաբաթներին,բազմատեսակ միջոցառումներին,իր առաջնահերթ գործն է համարում գրքային ֆոնդի համալրմամբ և ընթերցողների հետ տարվող բազմազան աշխատանքների շնորհիվ առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնել գրադարանի առօրյան,գրքի և ընթերցանության միջոցով նպաստել դպրոցի ուսոցողական և դաստիարակչական առաքելությանը:
Գրադարանի վարիչն է Հասմիկ Բաբաջանյանը:

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Գրադարանից օգտվելու իրավունք ունեն դպրոցի բոլոր աշխատողներն ու աշակերտները:
- Գրադարանի գիրքը դպրոցի ունեցվածքն է: Յուրաքանչյուր ընթերցող պարտավոր է լավ պահպանել այն:
- Գրադարանից ստացված գիրքը պետք է խնամքով պահել` թերթեր չպոկել,չծալել,ապահով տեղ դնել,մաքուր պահել և վրան նշումներ չանել:
- Գիրքը ստանալիս անհրաժեշտ է ուշադիր նայել և կեղտոտված էջեր,պատռվածքներ կամ պակաս թերթեր նկատելիս անմիջապես հայտնել գրադարանավարին:
- Գրադարանում չխախտել գրքերի դասավորության կարգը դարակներում:
- Յուրաքանչյուր ընթերցողին գիրքը /բացի դասագրքերից,մեթոդական ձեռնարկներից/ տրվում է 10 օր ժամանակով:Գրադարանավարի թույլտվությամբ այդ ժամկետը կարելի է երկարացնել ,եթե գիրքը չի պահանջվել այլ ընթերցողի կողմից:
- Բառարաններն ու հանրագիտարանները գրադարանից դուրս չեն տրվում:Դրանցից կարելի է օգտվել տեղում:
- Գրքերը ժամանակին չվերադարձնող ընթերցողները չեն սպասարկվում մինչև դրանց վերադարձը,իսկ այդ մասին գրադարանավարը հայտնում է դասղեկին,դպրոցի տնօրենին և ծնողին:
- Գրքերը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է հանձնել նույն գրքից կամ փոխարինել այլ գրքով,եթե գրադարանավարը այն կհամարի համարժեք ըստ բովանդակության:
- Գրադարանի կարգուկանոնին չհետևողները զրկվում են գրադարանից օգտվելու իրավունքից:
- Գրադարանն իրականացնում է նաև դպրոցի աշակարտներին տվյալ ուսումնական տարվա համար դասագրքերով ապահովելու գործընթացը,որը կատարվում է դասղեկների միջոցով` ըստ դասագրքերի բաշխման գրաֆիկի:
- Դասագրքերի բաշխումից հետո 2 ամսվա ընթացքում /մինչև հոկտեմբերի վերջը/ յուրաքանչյուր աշակերտ պարտավոր է մուծել դասագրքերի վարձավճարը դասղեկին,իսկ դասղեկը` գրադարանին:
- Դասագրքերը փչացնելու կամ կորցնելու դեպքում աշակերտը պարտավոր է հանձնել նույն դասագրքից կամ փոխարինել այլ դասագրքով,եթե գրադարանավարը այն կհամարի համարժեք:
- ՈՒսումնական տարվա ավարտին աշակերտները դասղեկների միջոցով պարտավոր են դասագրքերը վերադարձնել դպրոցի գրադարանին` ըստ դասագրքերի հավաքման գրաֆիկի:
- Գրադարանը բաց է ամեն աշխատանքային օր` ժամը 9:00 - 17:00 :