_
ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցը հիմնադրվել է 1956 թ.-ին և մինչև 2003 թ.-ը գործել է որպես Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոց, որը ՀՀ Երևանի քաղաքապետի 22.04.2003թ.-ի Հ. 849-Ա որոշմամբ վերանվանվել է N3 հատուկ հանրակրթական դպրոց, ապա 2007թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քաղաքապետի Հ. 3404 որոշմամբ վերակազմավորվել որպես թիվ 30 հանրակրթական դպրոց:
2010թ.-ին ՀՀ ԿԳ նախարարի 30.12.2010 թ.-ի N1790-Ա/Ք հրամանով դարձել է Երևանի հ. 30 ավագ դպրոց, իսկ 2012 թ.-ին ՀՀ կառավարության 04.07.2012թ.-ի N865-Ն որոշմամբ վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց:
Հիմնադրման օրվանից մինչ օրս դպրոցն ունեցել է 8 տնօրեն՝ Մինասյան Նավասարդ, Անդրիասյան Վարդգես, Մարուքյան Զավեն, Աբրահամյան Խաչիկ, Ղարիբյան Էդիկ, Սիմոնյան Սիմոն, Աղաջանյան Դոնարա:
2011թ.-ի հոկտեմբերից դպրոցի տնօրենն է Նարինե Ռազմիկի Սարգսյանը:
Դպրոցի աշխատանքները համակարգվում են փոխտնօրենների կողմից՝ ուսումնական գծով փոխտնօրեն՝ Մ. Առաքելյան, ուսումնամեթոդական գծով փոխտնօրեն՝ Ա. Ավետիսյան, մասնագիտացված կրթության գծով փոխտնօրեն՝ Մ. Բաբայան, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Զ.Այվազյան, տնտեսական գծով փոխտնօրեն՝ Գ. Սողոմոնյան,:
Ուսուցումը դպրոցում անվճար է: Այստեղ գործում են ռեսուրս կենտրոն, հարուստ գրադարան, նաև անվճար առարկայական անվճար խմբակներ՝ քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, անատոմիա և գերմաներեն առարկաներից:
Դպրոցում սովորում է 433 աշակերտ,դպրոցում աշխատակիցների թիվը 64-ն է:
Կրթությունն իրականացվում է 10-12-րդ դասարանների համար հետևյալ հոսքերով.
1. Բնագիտամաթեմատիկական հոսք՝
2. Հումանիտար հոսք՝
«Հերացի» ավագ դպրոց կարող են դիմել հիմնական դպրոցն ավարտած աշակերտները: Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Բոլոր դիմողները պարտադիր մասնակցում են գիտելիքների ստուգմանը հետևյալ առարկաներից՝
Հեռ.՝ (+37410) 28 53 60
Էլ. փոստ՝ [email protected]

- կենսաքիմիական ենթահոսք,
- տնտեսագիտական ենթահոսք,
2. Հումանիտար հոսք՝
- լեզվաբանական ենթահոսք,
- պատմաիրավագիտական ենթահոսք
- բնագիտական,
- մաթեմատիկական
- հայոց լեզվի և հայ գրականության,
- օտար լեզուների,
- պատմական:
«Հերացի» ավագ դպրոց կարող են դիմել հիմնական դպրոցն ավարտած աշակերտները: Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- ծննդյան վկայական,
- հիմնական կրթության վկայական,
- 3x4 չափի 2 լուսանկար
- բժշկական տեղեկանք
- ռեֆերատ «Ով է Մ.Հերացին» թեմայով
Բոլոր դիմողները պարտադիր մասնակցում են գիտելիքների ստուգմանը հետևյալ առարկաներից՝
- բնագիտամաթեմատիկական հոսքի համար՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), մաթեմատիկա (գրավոր)
- հումանիտար հոսքի համար՝ հայոց լեզու (գրավոր), օտար լեզու (գրավոր), հայոց պատմություն (բանավոր)
- հարցազրույց սոցիալական մանկավարժի հետ
Հեռ.՝ (+37410) 28 53 60
Էլ. փոստ՝ [email protected]