Դասերը սկսվում են ս/թ. հունվարի 9-ից, ժամը 09:00 -ին :
Տեղեկացնում եմ նաև, որ դասղեկներն արդեն ունեն դասարանների դասացուցակները:
ԵՊԲՀ «ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈ |
|
Հարգելի աշակերտներ,
Դասերը սկսվում են ս/թ. հունվարի 9-ից, ժամը 09:00 -ին : Տեղեկացնում եմ նաև, որ դասղեկներն արդեն ունեն դասարանների դասացուցակները:
0 Comments
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով միջոցառումների շարքն այսօր ամփոփվեց համերգային մեծ ծրագրով: Շարունակելով ձևավորված ավանդույթը՝ բարեգործական միջոցառումներց ստացած հասույթն այս տարի կփոխանցվի Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Տրետուք գյուղի 15 նախադպրոցական և 45 դպրոցական տարիքի երեխաներին: Միջոցառումը մեկնարկեց օրհնության կարգով: Տոնական համերգին մասնակցում էին ոչ միայն դպրոցի շնորհալի աշակերտները, այլ նաև Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու <<Սաղմոս>> երգչախումբը և <<Ծիածան>> վոկալ ստուդիան: ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի տնօրեն Ն. Սարգսյանն իր խոսքում նշեց. «Հպարտ եմ, որովհետև այս նապաձեռնությամբ մենք ոչ միայն դարձանք բարի կամքի, բարեգործության գաղափարի կրողը, այլև իրականացնողն ու տարածողը»: Սահմանամերձ գյուղերի ընտրությունը պատահական չէ, քանի որ սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր բնակիչ զինվոր է: ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի 11-1, 11-3, 11-4, 10-5 և 12-2 դասարանների աշակերտների «սեփական արտադրության» թխվածքաբլիթների վաճառքն արդեն իրականացել է։
Այս շաբաթ ևս սպասում ենք նոր անակնկալների: Այս տարի ևս ամանորին ընդառաջ սկսվում է«Եվ բարին թող հաղթի...» խորագրով բարեգործական միջոցառումների շարքը։ Դպրոցի աշակերտական և ծնողական խորհուրդների նախաձեռնությամբ աշակերտների ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու , քաղաքացիական դիրքորոշում և մարդասիրական արժեքներ ձևավորելու նպատակով կազմակերպվելու են բարեգործական տոնավաճառներ։ Նախաամանորյա միջոցառումների շարքը սկսվեց դեկտեմբերին՝ աշակերտների «սեփական արտադրության» թխվածքաբլիթների վաճառքով։ Բարեգործությունների շարքը կշարունակվի աշակերտների ձեռքի աշխատանքների տոնավաճառով։ Վաճառքից ստացված հասույթը տնօրինելու են հենց իրենք՝ աշակերտները։ Աշակերտական խորհրդից և ծնողական համայնքից ձևավորված հատուկ հանձնաժողովի որոշման համաձայն ստացված հասույթը կօգտագործվի սահմանամերձ որևէ գյուղի երեխաների ամանորը շնորհավորելու նպատակով։ «Եվ բարին թող հաղթի...» միջոցառումների շարքը կամփոփվի բարեգործական համերգով, որին կմասնակցեն դպրոցի շնորհալի աշակերտները։ Դեկտեմբերի 1-ին` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը, 12-2 դասարանի աշակերտները ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում իրականացրել են սովորողների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ. բուկլետների բաշխում, տեղեկատվական սեմինար-քննարկում |
Արխիվ
January 2017
|