ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Ուսանողական խորհրդարանի անդամները Կուտականի դպրոցում շնորհավորեցին աշակերտների և ուսուցչական անձնակազմի Ամանորը և Սուրբ Ծնունդը:
0 Comments
Ակցիայի շրջանակներում դեկտեմբերի 17-ին համալսարանի վարչական մասնաշենքի ճեմասրահում բացվեց դպրոցի աշակերտների և նրանց ծնողների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը շարունակվեց երկու օր: Բարեգործական ակցիան ամփոփվեց դեկտեմբերի 18-ին՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված բարեգործական համերգով: Համերգին ելույթ ունեցան դպրոցի սաները, ինչպես նաև մանկապատենական պարի և երգի հրավիրված խմբակներ: Համերգին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը. «Ես ուրախ եմ, որ այսօր բոլորս հավաքվել ենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ օգնել մարդուն և հասկացնել աջակցության կարիք ունեցողներին, որ մենք նրանց հետ ենք: Ցանկանում եմ, որ միշտ ապրենք միմյանց օգնելու, լավ գործ անելու գաղափարով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին այս ակցիայի իրականացմանը և հուսով եմ, որ այն կլինի շարունակական»: Ողջունելով ներկաներին և դիմելով դպրոցի աշակերտներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեք հետագայում, իմացեք, որ արդեն ձեր մեջ կրում եք մարդասիրության վեհ գաղափարը: Շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար և մաղթում բոլորիս հաճելի օր»: Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի կազմակերպած երկօրյա բարեգործական ակցիայից գոյացած ողջ հասույթը՝ մոտ 800.000 դրամ կփոխանցվի Գեղարքունիքի մարզի Կուտական սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցին: цԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի միջև կնքված համագործակցության եռակողմ հուշագրի շրջանակներում ս.թ.դեկտեմբերի 15-ին <<Հերացի>> ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դաս.աշակերտները և ուսուցիչները հանդիպեցին Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի, ՀՀԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի հետ: ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցը և ՈՒԽ-ը Ամանորին ընդառաջ կազմակերպում է բարեգործական համերգ և ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը փոխանցվելու է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կուտական գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և համայնքի նախադպրոցական տարիքի երեխաներին:Եկեք մենք ` հայերս էլ, նպաստենք, որ աշխարհում միայն բարությունը հաղթի: |
Արխիվ
January 2017
|