Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան:
Ապրիլի 30-ին "Հերացի" ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 10-2 դասարանի բոլոր աշակերտների մասնակցությամբ: Այն նվիրված էր Ցեղասպանության 98 ամյակին և Արցախյան հերոսամարտին: Միջոցառման սկզբում ցուցադրվեցին կարճ հոլովակներ, որտեղ ներկայացված էին Ցեղասպանության ընթացքում մահացած մարդկանց, կորցրած քաղաքներից նկարներ և Ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Ցեղասպանության մասին տարբեր տեղեկություններ, ասմունքեցին և այլն: Հակոբ Պարսամյանը երգեց հայերի ամենասիրելի "Զարթիր լաո" և "Գետաշեն" երգերը: Դէ իհարկե երգերից հետո, ծափերով դահլիճն ուղղակի թնդում էր : Այն կարող եք տեսնել նյութի վերջում: Մարիամ Աչոյանը Սարդարապատ և այլ երգերի ներքո պարեց և ևս մեկ անգամ բոլորին ցույց տվեց իր պարային ունակությունները: Միջոցառման վերջում 10 և 11-րդ դասարանի աշակերտները շնորհավորեցին և նվիրեցին ծաղիկներ ուսուցիչներին և հյուրերին աշխատավորների միջազգային օրվա՝ մայիսի 1-ի առթիվ: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան:
0 Comments
Ապրիլի 29-ին 10 և 11-րդ դասարանի մի շարք աշակերտներ մասնակցեցին Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպել էին Հայոց Պատմության ուսուցչուհիներ ընկեր Հարությունյանը, ընկեր Իսրայելյանն ու ընկեր Ավետիսյանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները կարդացին մի շարք փաստաթղթերից հոդվածներ, ներկայացրեցին Ցեղասպանության հետ կապված տարբեր փաստեր և տեղեկություններ: Ինչպես նաև աշակերտները ասմունքեցին, երգեցին և նույնիսկ նվագեցին: Ներկայացվեց "Նեմեսիս" գործողությունը, որի ավարտից հետո պատռվեցին Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ 4 փաշաների նկարները: Միջոցառման ավարտին հնչեց անզուգական երգ կիթառի նվագակցությամբ: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: Հիմք ընդունելով 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիության հետ կապված, այսուհետ մեր կայքում "Օնլայն գրադարան" բաժնի "Շտեմարաններ" ենթաբաժնում, կարող եք գտնել և ներբեռնել 12-րդ դասարանի պետական ավարտական քնությունների շտեմարանները "Հայոց լեզու և Գրականություն", "Անգլերեն", "Ֆրանսերեն", "Մաթեմատիկա", "Կենսանություն", "Աշխարհագրություն", "Քիմիա" և "Ռուսաց լեզու" առարկաներից: Շտեմարաններն ընթերցելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել համակարգչի կամ պլանշետի մեջ և արդեն հնարավորություն կունենաք առցանց պատրաստվել քնություններին և տեսնել շտեմարանների բոլոր մասերը: Տեղեկացնեմ, որ շտեմարանները տեղադրված են նաև ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: Օրերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ "Ես և աշակերտական խորհուրդս" սեմինար-քննարկումը:Մասնակցում էին Երևանի 8 ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահները և փոխնախագահները: Մեր դպրոցից ներկայացել էին աշակերտական խորհրդի նախագահ՝ Հակոբ Պարսամյանը, փոխնախագահ՝ Աիդա Գևորգյանը և Կրթության ու մշակույթի հանձնախմբի ղեկավար՝ Արմիկ Իսրայելյանը: Մինչ բուն նյութին անցնելը մեզ ներկայացրեցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործառույթները նպատակները և առաջիկա ծրագրեը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Աշակերտական խորհրդի, նախագահի, փոխնախագահի, անդամների և հանձնախմբերի կանոնադրությունները և գործառույթները, արվեցին մի շարք առաջարկներ և հետաքրքիր պրեզենտացիայի շնորհիվ մեզ ներկայացվեց ողջ նյութը: Սեմինարին ամեն օր մասնակցում են տարբեր ավագ դպրոցի աշակերտներ և արդեն ծրագրի ավարտին, մասնակիցները հանդես կգան Կանոնադրության մեջ որոշ կետերի ավելացման կամ հեռացման պահանջներով: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան Ապրիլի 24-ին դպրոցի աշակերտական խորհրդի անդամներից մի քանիսը Ա. Հունանյանի և Հ. Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի քան 1.500.000 մարդ զոհվեց երիտթուրքերի կազմակերպած ոճիրի արդյունքում: Շատերն աքսորվեցին ու աքսորի ճանապարհին սպանվեցին, շատերին սպանեցին տներում կամ ստիպողաբար ընդունել տվեցին մուսուլմանություն, տարան երեխաներին և կանանց, մի մասն էլ ինքնասպան եղավ: Իսկ մի ստվար զանգված կարողացավ տարբեր ձևերով փրկվել և ստեղծել նոր Հայաստան: Աշխարհում այժմ բնակվում են ավելի քան 10 միլիոն հայեր և նրանց մեծ մասը Ցեղասպանության տարիներին գաղթած և փրկված մարդկանց սերունդներն են: Ավելի քան 20 պետություն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը և վստահ եմ, որ շուտով նրանց թվին կմիանան աշխարհում գոյություն ունեցող 200 այլ պետություններ և թեկուզ վերջինը, պետք է լինի Թուրքիան: Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան |
Արխիվ
January 2017
|