Ապրիլի 24-ին դպրոցի աշակերտական խորհրդի անդամներից մի քանիսը Ա. Հունանյանի և Հ. Վարդանյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ավելի քան 1.500.000 մարդ զոհվեց երիտթուրքերի կազմակերպած ոճիրի արդյունքում: Շատերն աքսորվեցին ու աքսորի ճանապարհին սպանվեցին, շատերին սպանեցին տներում կամ ստիպողաբար ընդունել տվեցին մուսուլմանություն, տարան երեխաներին և կանանց, մի մասն էլ ինքնասպան եղավ: Իսկ մի ստվար զանգված կարողացավ տարբեր ձևերով փրկվել և ստեղծել նոր Հայաստան:
Աշխարհում այժմ բնակվում են ավելի քան 10 միլիոն հայեր և նրանց մեծ մասը Ցեղասպանության տարիներին գաղթած և փրկված մարդկանց սերունդներն են:
Ավելի քան 20 պետություն ընդունել է Հայոց Ցեղասպանությունը և վստահ եմ, որ շուտով նրանց թվին կմիանան աշխարհում գոյություն ունեցող 200 այլ պետություններ և թեկուզ վերջինը, պետք է լինի Թուրքիան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան