Բարեգործությունը դիմացինի նկամամբ բարի վերաբերմունքի և հանդուրժողականության լավագույն դրսևորումն է:
ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում նպատակայինը ոչ միայն կրթություն մատուցելն է, այլ նաև մարդկային բարձր որակների ձևավորումն ու արժեհամակարգ ունեցող քաղաքացու կայացումը: Այդ իսկ նպատակով բարեգործությունն իր ուրույն տեղն ունի դպրոցի հասարակական գործունեության մեջ:
2014-2015 ուստարվա ընթացքում դպրոցի Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվեցին մի շարք բարեգործական ծրագրեր: Աշակերտները դպրոցում կազմակերպել էին բարեգործական համերգ և ցուցահանդես–վաճառք, որից ստացված հասույթը որոշվեց ծառայեցնել բարեգործական նպատակների:
Դեկտեմբերի 23-26-ը բնագիտական հոսքի կենսաքիմիական ենթահոսքի աշակերտները Աշակերտական խորհրդի ուղեկցությամբ այցելեցին «Արաբկիր» բժշկական կենտրոն, ԵՊԲՀ-ի «Մուրացան» մանկական հիվանդանոց և Ռ.Յոլյանի անվան արյան փոխներարկման ինստիտուտ:
Այցի նպատակն էր ապագա բժիշկների մոտ ձևավորել մարդկային հոգուն բնորոշ կարեկցանքի , հոգատարության , սրտացավության զգացում, ինչպես նաև Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ մի փոքր ժպիտ պարգևել իրենց հասակակիցներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ:
Աշակերտների բարեգործական առաքելությունը չսահմանափակվեց միայն հիվանդանոցային այցերով: Իրենց իսկ նախաձեռնությամբ և մեծ ոգևորությամբ նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել և իրենց օգնության լուման ներդնել Գյումրիում ապրող բազմազավակ, անապահով ընտանիքի օգնության գործին (ընտանիքի մասին տեղեկացել էին Արմենիա հեռուտաընկերության «Սուր անկյուն» ծրագրից):
Բարեգործական ակցիային միացան Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժինը: