Դպրոցի 11-րդ դասարանի պատմական հոսքի աշակերտները այցելեցին Երևանի Պետական Մանկավարժական համալսարան, որտեղ իրենց ներկայացրին համալսարանի պատմությունը նորաբաց թանգարանում, մոտ քառասուն հազար կտոր գիրք ունեցող և տեխնիկայով հագեցած գրադարանը և ընթերցասրահը: Եվ այցի վերջում աշակերտները զրույց ունեցան Համալսարանի դեկան՝Էդիկ Գևորգյան-ի հետ,ավելի մոտիկից ծանոթանալով ուսուման պայմաններին:
0 Comments
11րդ և 10րդ դասարանի պատմական հոսքի աշակերտները այցելեցին «AM» իրավաբանական ընկերություն: Այցի ընթացքում ծանորացան ընկերության մասնագետների և իրենց օրակարգի հետ: Ինչպես նաև ունեցան զրույց Կազմակերպության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի հետ ստանալով սպառիչ և հետաքրքիր պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին «AM» ընկերությունը աշակերտներին նվերներ բաժանեց և հնարավորթություն ընձեռեց ապագա իրավաբաններին գալ և ավելի մոտիկից ծանոթանալ իրենց մասնագիտությանը: Գարնանային արձակուրդներին ընդառաջ ՛՛Հերացի՛՛ մի շարք աշակերտներ այցելեցին Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, ծանոթանալու պայմաններին և հաղորդակցվելու մանկատան երեխաների հետ: Եվ չնայած նրան, որ երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք, սեր և հոգատարություն,աշակերտները երեխաների օրը լցրին տարբեր խաղերով, հետաքրքիր պատմություններով և երաժշտությամբ: |
Արխիվ
January 2017
|