"Հերացի" ավագ դպրոցում աշակերտները 2012 թվականը ճանապարհեցին և դիմավորեցին 2013-ն ու ձմեռային արձակուրդները յուրովի: Դեռ աշնան վերջ բոլորը տեղյակ էին և պատրաստվում էին կայանալիք դիմակահանդեսին: Եվ ահա, դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի շքեղ խնջույք, որին մասնակցեցին դպրոցի բոլոր աշակերտները, ուսուցիչներն ու տնօրինությունը: Յուրաքանչյուր դասարան ներկայացրեց իր տոնական սեղանը: Եվ իհարկե ինչ դիմակահանդես առանց յուրօրինակ զգեստների և դիմակների: Խնջույքը տևեց ավելի քան 4 ժամ, որի ընթացքում չդադարեց երաժշտությունը, պարն ու ուրախությունը: Դիմակահանդեսի ընթացքում տարվա լավագույն դասարաններ ու աշակերտներ, ինչպես նաև մրցանակակիր երեխաները ստացան պատվոգրեր: Խնջույքի ավարտին հետաքրքիր խաղարկության շնորհիվ դասարաններից յուրաքանչյուրը ստացավ նվերներ, որոնք պահվում են դասարաններում, որպես փոքրիկ հուշ այդ ուրախ օրից:
Հեղինակ` Սիլվիա Հովնանյան 10-2 դասարան
Հեղինակ` Սիլվիա Հովնանյան 10-2 դասարան