Ապրիլի 29-ին 10 և 11-րդ դասարանի մի շարք աշակերտներ մասնակցեցին Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպել էին Հայոց Պատմության ուսուցչուհիներ ընկեր Հարությունյանը, ընկեր Իսրայելյանն ու ընկեր Ավետիսյանը: Միջոցառման ընթացքում մասնակիցները կարդացին մի շարք փաստաթղթերից հոդվածներ, ներկայացրեցին Ցեղասպանության հետ կապված տարբեր փաստեր և տեղեկություններ: Ինչպես նաև աշակերտները ասմունքեցին, երգեցին և նույնիսկ նվագեցին: Ներկայացվեց "Նեմեսիս" գործողությունը, որի ավարտից հետո պատռվեցին Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ 4 փաշաների նկարները: Միջոցառման ավարտին հնչեց անզուգական երգ կիթառի նվագակցությամբ:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: