Ապրիլի 30-ին "Հերացի" ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում 10-2 դասարանի բոլոր աշակերտների մասնակցությամբ: Այն նվիրված էր Ցեղասպանության 98 ամյակին և Արցախյան հերոսամարտին: Միջոցառման սկզբում ցուցադրվեցին կարճ հոլովակներ, որտեղ ներկայացված էին Ցեղասպանության ընթացքում մահացած մարդկանց, կորցրած քաղաքներից նկարներ և Ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները: Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին Ցեղասպանության մասին տարբեր տեղեկություններ, ասմունքեցին և այլն: Հակոբ Պարսամյանը երգեց հայերի ամենասիրելի "Զարթիր լաո" և "Գետաշեն" երգերը: Դէ իհարկե երգերից հետո, ծափերով դահլիճն ուղղակի թնդում էր : Այն կարող եք տեսնել նյութի վերջում: Մարիամ Աչոյանը Սարդարապատ և այլ երգերի ներքո պարեց և ևս մեկ անգամ բոլորին ցույց տվեց իր պարային ունակությունները: Միջոցառման վերջում 10 և 11-րդ դասարանի աշակերտները շնորհավորեցին և նվիրեցին ծաղիկներ ուսուցիչներին և հյուրերին աշխատավորների միջազգային օրվա՝ մայիսի 1-ի առթիվ:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան: