Օրերս Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ "Ես և աշակերտական խորհուրդս" սեմինար-քննարկումը:Մասնակցում էին Երևանի 8 ավագ դպրոցի Աշակերտական խորհրդի նախագահները և փոխնախագահները: Մեր դպրոցից ներկայացել էին աշակերտական խորհրդի նախագահ՝ Հակոբ Պարսամյանը, փոխնախագահ՝ Աիդա Գևորգյանը և Կրթության ու մշակույթի հանձնախմբի ղեկավար՝ Արմիկ Իսրայելյանը: Մինչ բուն նյութին անցնելը մեզ ներկայացրեցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործառույթները նպատակները և առաջիկա ծրագրեը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Աշակերտական խորհրդի, նախագահի, փոխնախագահի, անդամների և հանձնախմբերի կանոնադրությունները և գործառույթները, արվեցին մի շարք առաջարկներ և հետաքրքիր պրեզենտացիայի շնորհիվ մեզ ներկայացվեց ողջ նյութը: Սեմինարին ամեն օր մասնակցում են տարբեր ավագ դպրոցի աշակերտներ և արդեն ծրագրի ավարտին, մասնակիցները հանդես կգան Կանոնադրության մեջ որոշ կետերի ավելացման կամ հեռացման պահանջներով:
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան
Հեղինակ՝ Հակոբ Պարսամյան 10-2 դասարան