Մարտի 1-ին, դպրոցի աշակերտները դիտեցին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Ֆիլմի դիտումը կազմակերպել էր Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Միրիբյանը: Ֆիլմի դիտումից հետո եղավ քննարկում, որի ընթացքում մենք մեր կարծիքները հայտնեցինք ֆիլմի, նրա կառուցվածքի և ընդանրապես Ցեղասպանության մասին:
Ֆիլմը հայ ազգի վշտի և դրա հետևանքների մասին էր: Ֆիլմում խոսվում էր պապի, նրա որդու և թոռան, իրար փոխանցվող հայկական գենի մասին: Նրանք չէին ապրում հայրենիքում, բայց չէին մոռանում իրենց ազգը: Պապն ամեն տարի ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև այրում էր նրանց դրոշը և հիշեցնում , թե տարիներ առաջ ինչ մեծ ոճիր են գործել: Նրա տղան ամեն տարի ստիպված էր լինում ոստիկաններին մեծ գումար տալ, որպեսզի հորն ազատ արձակի: Այս դեպքերից հետո, նա դիտում էր այդ օրվա տեսագրությունները և հրճվում իր արածի վրա ասելով. «Չթողին մի երկու խոսք ավել ասեմ»:
Խորհուրդ կտանք ինքներդ դիտել ֆիլմը և ապրել այն զգացողությունները, որն ապրեցին այն աշակերտները, ովքեր դիտեցին ֆիլմը:
Այն կարող եք դիտել նյութի վերջում:
Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան 10-2 դասարան: