«Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներին մարտի 28-ին ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Ծրագիրը Եվրամիության կողմից ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» լայնածավալ ծրագրի մի մասն է կազմում: Ծրագրի մասնակիցները դեսպանին ներկայացրեցին ծրագրի մասին ունեցած իրենց տպավորություններն ու կարծիքները, ուղղեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր: Ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երիտասարդները ստացան խրախուսական նվերներ: Հանդիպման ավարտին «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակին հանձնվեց «Թափանցիկ ընտրություններ» խորագրով մրցույթի շրջանակներում ստեղծված բատիկայի աշխատանքներից մեկը:
Աղբյուր՝ www.ftr.am
Աղբյուր՝ www.ftr.am