<<Հերացի>>ավագ դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի ակախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցեցին 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտներ: Աշակերտները ներկայացրեցին անկախության ձեռքբերման պատմությունը, հնչեցին հայրենասիրական երգեր,բանաստեղծություններ:Աշակերտները իրենց խոսքում նշեցին.<<Մեզ համար պատիվ է անկախությունն ամրապնդող սերունդը լինելը։ Մենք ունենք լայն ու առատ հնարավորություններ մեր երկիրը խոստումնալից ապագայով կայուն երկրի վերածելու։ Եվ այսօր, երջանիկ լինելով, որ մենք ենք այն սերունդը, որ ապրում է ազատ ու անկախ Հայաստանում, որը մեր բազմաթիվ սերունդների երազանքն է եղել, պետք է ընդունենք նաև այն պատասխանատվությունը, որ ունենք մենք և ունեն բոլոր նրանք, ովքեր իրենց հայ են կոչում>>: