2015թ հոկտեմբերի 12-16-ը ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցում տեղի ունեցավ պատմաիրավագիտական մասնախմբի հնգօրյակը,որի նպատակն էր զարգացնել սովորողների ճանաչողական կարողությունները,նպաստել նրանց հայրենասիրական դաստիարակությունը,սեր սերմանել սեփական պատմության ու մշակույթի հանդեպ:Հնգօրյակի ընթացքում մասնախմբի ուսուցիչների կողմից անցկացվեցին բաց դասեր,դասախոսություն ՝Ւ.Դանիելյանի կողմից «Հայ ճարտարապետությունը 10-14-րդ դարերում » թեմայով ,Մուսա լեռան հերոսամարտի հարյուրամյակին նվիրված տեսաֆիլմի դիտում և քննարկում,այցելություն «Էրեբունի» թանգարան:
0 Comments
15.10.2015թ. ԵՊԲՀ <<Հերացի >> ավագ դպրոցի հումանիտար հոսքի 11-րդ դասարանի աշակերտները , ԵՊՀ-ի հետ ձեռք բերված համագործակցության շնորհիվ, հնարավորություն ունեցան մասնակցելու Ռուսական կենտրոնի կողմից կազմակերպած սեմինար քննարկմանը: Նախ աշակերտներին ներկայացվեց թե ինչ գործունեություն է ծավալում Ռուսական կենտրոնը, ինչ մասերից է բաղկացած և ովքեր են շահառուները: Այնուհետև աշակերտները դիտեցին փոքրիկ տեղեկատվական ֆիլմ, որին հաջորդեց հարց ու պատասխան ռուսերեն լեզվով: Աշակերտները հնարավորություն ստացան ազատ ձևակերպել իրենց հարցերը և հիմնավորել պատասխանները: ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցի 15 աշակերտները <<Ապագան քոնն է>> ՀԿ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ իրականացվող <<Երիտասարդությունն ընդդեմ կոռուպցիայի>> ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 8-13-ը Աղվերանում մասնակցում են Քաղաքացիական կրթության աշնանային դպրոցին: <<Հերացի>> ավագ դպրոցը ԵՊԲՀ–ի Ուսանողական խորհուրդի հետ մասնակցեց Մայրաքաղաքի ծննդյան 2797-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Աշակերտները և ուսանողները դրոշներով ու պաստառներով Բժշկական համալսարանից երթով շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարան։ Բոլորն ունեին ուրախ տրամադրություն,երգելով ու իրենց քաղաքին նվիրված բանաստեղծություններ ասելով հասան նշված վայրը,որտեղ տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում։ 2015 թ. հոկտեմբերի 5-9-ը ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ հայոց լեզվի և հայ գրականության մասնախմբի հնգօրյակը: Հնգօրյակի նպատակն էր զարգացնել և խթանել սովորողների սերն ու հարգանքը հայոց լեզվի և հայ գրականության, մեր հոգևոր արժեքների հանդեպ, նպաստել նրանց հայրենասիրական դաստիարակությանը: Հնգօրյակի աշխատանքները համակարգում էր մասնախմբի ղեկավար Լ. Միրիբյանը: Հնգօրյակը բացվեց ուսուցչական բարեմաղթանքներով, անցկացվեցիննորագույն ինտերակտիվ մեթոդներով ուսուցողական բաց դասեր մասնախմբի բոլոր ուսուցիչների կողմից: Լ. Հակոբյանի «Հովհ. Թումանյանը և համաշխարհային գրականությունը» և Ն. Նարինյանի «Ն. Զարյան, «Երկու հանճարեղ գլուխ»» դասերը նվիրված էին Թարգմանչաց տոնին: Ա. Խառատյանը ներկայացրեց զեկույց ««Շարադրություն» թեմայի ուսուցումը ավագ դպրոցում» թեմայով, որին ներկա էին հումանիտար 2 մասնախմբերի ուսուցիչները: Այցելելով Քանաքեռ-Զեյթուն վարչ. տարածքի կենտրոնացված գրադարանային համալիր՝ դպրոցի աշակերտները և ուսուցիչները ակտիվորեն մասնակցեցին գրադարանի կողմից կազմակերպված «Վահան Տերյան» գրական-երաժշտական ցերեկույթին: Աշակերտները հնգօրյակի ընթացքում այցելեցին նաև Հ. Թումանյանի թանգարան, Կոմիտասի անվան Պանթեոն, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Դպրոցում ուսուցիչները և աշակերտները հանդիպեցին գեոֆիզիկ Արծվի Ալեքսանյանի հետ: |
Արխիվ
January 2017
|