2015թ-ի ապրիլի 4-ին ԵՊԲՀ-ի <<Հերացի>> ավագ դպրոցում տեղի ունեցավ 1915թ-ի ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված <<Ղողանջ ոգեկոչման>> խորագրով միջոցառումը : Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ելույթներով միացան 1915թ-ի արյունալի օրերի անմեղ զոհերի հիշատակի խնկարկմանը: Օրվա խորհուրդը շարունակվեց դպրոցի բակում` մոմավառության արարողությամբ, այնուհետև տեղի ունեցավ <<Եղևնին մեր անմար հիշողության խորհրդանիշն է >> խորհրդանշական ծառատունկը և Աշակերտական խորհրդինախաձեռնությամբ պատրաստված «Հիշում եմ և պահանջում» հուշատախտակի բացում:
Միջոցառումը եզրափակվեց միասնական երգով ու ընդհանրական աղոթքով:
Միջոցառումը եզրափակվեց միասնական երգով ու ընդհանրական աղոթքով: