Հեղինակ` Գոհար Բախշյան 10-1 դասարան
Փետրվարի 14-ին գրեթե ողջ աշխարհը տոնում է Սուրբ Վալենտինի` սիրահարների հովանավորի օրը: Այս հիասքանչ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, խոստովանում են միմյանց սեր: Տոնը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մենք չթաքցնենք մեր զգացմունքները, չէ որ նրանք մեզ միայն ուրախություն են պատճառում:Այդ օրվա կապակցությամբ 101 դասարանի աշակերտները որոշեցին մի որևէ հետաքրքիր բան կազմակերպել:Նախ պատրաստեցին գեղեցիկ պաստառ նվիրված Սուրբ Վալենտինին, հետո հետաքրքիր խաղ կազմակերպվեց:Պատրաստվեցին կարմիր և վարդագույն սրտիկներ:Կարմիր սրտիկները աշակերտները բաժանեցին տղաներին, իսկ վարդագույն սրտիկները՝ աղջիկներին:Սրտիկների վրա գրված էին համարներ,որոնցով պետք է աղջիկները և տղաները միմյանց գտնեին: Խաղը անցավ շատ հետաքրքիր, բոլորը շատ ուրախ էին: Հեղինակ` Գոհար Բախշյան 10-1 դասարան
0 Comments
«Հերացի» ավագ դպրոցում փետրվարի 11-ից սկսվեց մաթեմատիկային նվիրված տասնօրյակը: Նախատեսված էր միջոցառումներ, դասալսումներ, կային բազմաթիվ պաստառներ: Աշակերտները շրջում էին ժապավեններով , որոնց վրա գրված Էին բանաձևեր: Տնտեսագիտական հոսքի աշակերտները մյուսներին բաժանում էին թերթիկներ մաթեմատիկական բանաձևերով:Շաբաթվա յուրաքանչյուր օրվան համապատասխանում էր մաթեմատիկական որևէ հասկացություն:Օրինակ երկուշաբթին sin էր, երեքշաբթին cos-ը, ուրբաթը՝ log-ը և այլն: Նպատակն էր զարգացնել մաթեմատիկական գիտելիքները: Հեղինակ` Գոհար Ոսկանյան 10-1 դասարան Փետրվարի 1-ից մինչև փետրվարի 10-ը "Հերացի" ավագ դպրոցում հայտարարվեց շարադրությունների մրցույթ: Թեմաներն էր՝ «Զորավար Անդրանիկի դերը հայ ազատագրական շարժման մեջ», «Սպիտակ Ձիավորը», «Մեծ Հայդուկապետը», «Ես Զորավար Անդրանիկի հետնորդն եմ» և «Թուրքի ահն ու սարփասը»:Մրցույթը նվիրված էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձին և երեխաների մեջ կերտում էր հայրենասիրությունը, որն այն կարևոր հատկանիշնեից է, որ պետք է լինի յուրաքանչյուր հայի մեջ:Նպատակը այն էր որ, բոլորն ավելի լավ ճանաչեն Անդրանիկ Օզանյանին՝ հայդուկապետին,Ազգային հերոսին :Յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, ճանաչել նրանց վարքը և դասեր քաղել:Մրցույթի արդյունքները կամփոփվեն շուտով: Հեղինակ՝ Գոհար Բախշյան 10-1 դասարան |
Արխիվ
January 2017
|