Փետրվարի 15-ին "Հերացի" ավագ դպրոցի աշակերտները և "Ապագան քոնն է" ՀԿ-ի "Քո ձայնը երկրի ապագան է" ծրագրի մի շարք մասնակիցներ երթ ունեցան Կասկադից մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ պետք է հանդիպում ունենային ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ծրագրի մասնակիցները նախօրոք ստացան պայուսակներ և մի շարք պաստառներով ու կոչերով շարժվեցին դեպի ԿԸՀ: Կոչերն էին. "Մենք ունենք ընտրության իրավունք", "Մեր ապագան մեր ձեռքերում է", "Դու ես քո քվեի տերը" և այլն: ԿԸՀ-ում երթի մասնակիցները հանդիպեցին Տիգրան Մուկուչյանի հետ, ով ներկայացրեց ընտրությունների կարգը, ընթացքը և այլն: Այնուհետև մենք հարցեր ուղղեցինք պարոն Մուկուչյանին և հանդիպման վերջում նրան հանձնեցինք մեր կողմից գրված կոչ-նամակը և ծրագրի մի շարք մասնակիցների կողմից պատրաստված "թափանցիկ ընտրություններ" խորագիրը կրող նկարը:
Հեղինակ` Հակոբ Պարսամյան 10-2 դասարան
Հեղինակ` Հակոբ Պարսամյան 10-2 դասարան