Փետրվարի 28-ին Երևանի «Հերացի» ավագ դպրոցում տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության մրցույթ-վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին բոլոր 10-րդ դասարանի աշակերտները: Հանձնաժողովի անդամներն էին`«Հերացի» ավագ դպրոցի փոխտնօրեն Է. Բոլյանը, ուսուցիչները՝ հայոց լեզվի, գրականության և հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լ. Միրիբյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Նարինյանը և Ա. Հունանյանը: Վիկտորինան բաղկացած էր 2 նախընտրական փուլից և եզրափակչից: ԱՌաջին փուլում մրցում էին պատանի պատմաբանները՝ 10-2 դասարանից և 10-1 դասարանից՝ պատանի բանասերները: Առաջին փուլն ավարտվեց պատմաբանների 10-2 դասարանի աշակերտների հաղթանակով:
Երկրորդ փուլում մրցում էին պատանի տնտեսագետները՝ 10-4 և 10-5 դասարաններից, և պատանի կենսաքիմիկոսները՝ 10-6 դասարանից: Երկրորդ փուլն ավարտվեց կենսաքիմիկոսների՝ 10-6 դասարանի աշակերտների հաղթանակով:
Եզրափակիչ փուլը կայացավմարտի 4-ին: Մրցում էին պատանի պատմաբանները և պատանի կենսաքիմիկոսները: Արդյունքում հաղթող ճանաչվեց 10-2 դասարանը՝ պատանի պատմաբանները: Բոլոր հաղթողները ստացան նվերներ տնօրինության կողմից:
Բացի մրցութային փուլերից, վիկտորինայի ընթացքում եղան նաև գեղեցիկ համարներ: 10-4 դասարանից Վերմիշյան Նունեն և Արփին պատրաստել էին գեղեցիկ երաժշտական համար: 10-6 դասարանի աշակերտուհի Պետրոսյան Մարիամը ասմունքեց: Այսքանով ավարտվեց մրցույթ-վիկտորինան:
Հեղինակ՝ Սյուզի Հարությունյան 10-4 դասարան