Ողջունելով դպրոցականներին՝ բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը շնորհավորեց նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հաջողություններ մաղթեց: Ռեկտորն աշակերտներին ներկայացրեց բժշկական համալսարանը, խոսեց գիտական և կրթական ոլորտներում իրականացվող աշխատանքների մասին: Միքայել Նարիմանյանը կարևորեց 2012թ.-ին դպրոցի կցումը համալսարանին, քանի որ այսպիսով լուծվել է կարևոր մի հարց՝ բժշկական համալսարանն այսուհետ ունի կրթական ակադեմիա, որտեղ պատրաստվում են բուհի համար ուսանողներ: Ռեկտորը նշեց, որ արտասահմանյան շատ հայտնի բուհեր նմանատիպ ակադեմիաներ ունեն, և դա կիրառելի է միջազգային պրակտիկայում: Այնուհետև նա խոսեց ոլորտի խնդիրների մասին, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, կիսվեց մասնագիտական հաջողությունների հասնելու իր պատկերացումներով՝ նրանց խորհուրդ տալով ամբողջ կյանքում ինքնակրթվել և ինքնակատարելագործվել:
Քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանը և Ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը ևս շնորհավորեցին՝ աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, խոսեցին լավ մասնագետ դառնալու նախապայմանների մասին և պատասխանեցին նրանց հարցերին:
Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում: