Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կայացավ «Ես անկախ Հայաստանի քաղաքացին եմ» խորագրով միջոցառում-հանդիպում մերօրյա հերոս մայոր Սարգիս Ստեփանյանի հետ:
Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ասաց. «Ուզում եմ, որ մեր հերոսներն իրենց գործով հերոսանան, ոչ թե իրենց կյանքով: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքն են նվիրել մեր հայրենիքին, ովքեր իրենց գործով շարունակում են բարձր պահել մեր երկրի պատիվը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում հարատևություն մեր անկաախությանը, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և հզորացում»:
ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքս Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով հերոսին միջոցառմանը ներկա գտնվելու համար, նշեց, որ նա այն մարդկանցից է, որ կարողացել է սահմանել հայ զինվորին, հայ մարդուն հատուկ նշաձող, որը բոլորս պարտավոր ենք գոնե պահել: Այնուհետև նա Սարգիս Ստեփանյանին շնորհեց ԵՊԲՀ ՈՒԽ ոսկե մեդալ:
Հերոս Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ վերաբերմունքի և պարգևի համար, շնորհավորեց ՀՀ անկախության 25-րդ տարեդարձը, մաղթեց բոլորին խաղաղություն՝ ներկայացնելով հայրենասիրության իր բանաձևը՝ հայրենասիրությունն այն է, երբ յուրաքանչյուրն իր գործը կատարում է սիրով, որից հետո պատասխանեց ներկաների հարցերին:
Միջոցառման ավարտին ցուցադրվեցին հերոս Սարգիս Ստեփանյանի և ՀՀ անկախության մասին պատմող ֆիլմեր, որից հետո «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները ներկայացրին իրենց մտորումները «Ես անկախ Հայաստանի քաղաքացին եմ» թեմայով: Հանդիպումն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում: