Նոյեմբերի 27-ին <<Հերացի>> ավագ դպրոցի 10-րդ դասարանների որոշ աշակերտներ այցելեցին ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ բանավոր հաղորդակցման մշակույթի և ստեղծագործական աշխատանքի զարգացմանն ու խթանմանն ուղղված դասընթացին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում Մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը աշակերտներին ծանոթացրեց ընդունելության բանավոր և գրավոր քննությունների պահանջներին ու չափորոշիչներին, պատասխանեց նրանց հուզող հարցերին:Սեմինարը հագեցած էր հետաքրքիր հարց ու պատասխաններով, բուռն քննարկումներուվ: