Հանդիպումն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի ընթացքում դեռահասները տվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին երեխաների մասին օրենքին, այդ թվում նրանց իրավունքներին ոչ միայն ընտանիքում, այլև այլ միջավայրերում: Քննարկվեցին այդ օրենքների և իրավունքների գործնական նշանակությունը և արդիականությունը: Թրեյները պատասխանեց հարցերին: Հանդիպումը տևեց 1 ժամ:
<<Հերացի>> ավագ դպրոցում իրականացվող Դեռահասների իրազեկման ծրագրի շրջանակներում 10-5 դասարանի աշակերտները հանդիպեցին իրավագետ Զարուհի Մադոյանի հետ, ով վարեց <<Դեռահասների իրավունքների պաշտպանութուն ներառյալ նրանց իրավունքները ընտանիքում>> թեմայով դասընթացը: Հանդիպումն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի ընթացքում դեռահասները տվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում էին երեխաների մասին օրենքին, այդ թվում նրանց իրավունքներին ոչ միայն ընտանիքում, այլև այլ միջավայրերում: Քննարկվեցին այդ օրենքների և իրավունքների գործնական նշանակությունը և արդիականությունը: Թրեյները պատասխանեց հարցերին: Հանդիպումը տևեց 1 ժամ: Ս.թ նոյեմբերի 20-ին <<Հերացի >> ավագ դպրոցում կայացավ Քանաքեռ-Զեյթուն համայնքի դպրոցների մեթոդմիավորման նախագահների հանդիպումը:Հանդիպումը ուղղված էր ԴԿՄ միության անդամ դպրոցների միջև փորձի փոխանակմանը: Հանդիպման ընթացքում մասնագետները ծանոթացան տեսչության կողմից դասալսումների ժամանակ օգտագործվող հարցաթերթիկի կառուցվածքին և պահանջներին: Նոյեմբերի 20-ին ԵՊԲՀ <<Հերացի>> ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» ամբիոնի դասախոս, դոցենտ, շտեմարանների համահեղինակ Լիլի Կարապետյանի հետ: Աշակերտների հարցերին պատասխանում էր նաև նույն ամբիոնի դասախոս Նաիրա Մարտիրոսյանը: Օտար լեզվի մասնախմբի ուսուցիչները ստացան նաև մեթոդական, մասնագիտական խորհրդատվություներ: <<Հերացի>> ավագ դպրոցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 20.11.2015թ.ին Հերացի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները մեկ օր անցկացրեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում : Երկու դպրոցի աշակերտները համատեղ քիմիայի լաբորատոր փորձ կատարեցին, աստղացուցարանում ֆիլմ դիտեցին, ինչպես նաև մասնակցեցին Արքմենիկ Նիկողոսյանի վարպետության դասին` արդի գրականության ընթերցանության յուրահատկությունը թեմայով: «Հերացի» ավագ դպրոցի 12-3 դասարանի աշակերտուհի Լիլիթ Հովհաննիսյանն ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնում 15-17 տարիքային խմբում գրավել է մրցանակային առաջին տեղը` ստանալով ՀՀ վարչապետի շնորհակալագիր: |
Արխիվ
January 2017
|