Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ապագան քոնն է» ՀԿ-ի միջև, որով տրվեց ««Հերացի» ավագ դպրոցի բարելավում ծրագրի մեկնարկը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով օժանդակության համար՝ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը նշեց, որ սա դպրոցի համար լավագույն նվերն է, և ամենամեծ շնորհակալությունը դրա համար Ճապոնիայի կառավարությանը հայտնում են հենց աշակերտները: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ դպրոցը կհամալրվի տեխնիկական սարքավորումներով և նոր կահույքով:
Կրթօջախի աշակերտներին և մանկավարժներին ողջունելով՝ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ընդգծեց մարդկային ռեսուրսների զարգացման կարևորությունը ցանկացած համակարգում, կրթության մեջ՝ առավել ևս: «Մեր երկրների ընդհանրությունն այն է, որ առաջընթացի գրավականը մարդկային կապիտալի զարգացումն ենք համարում», - իր խոսքում նշեց դեսպանը: Նա նաև հավաստիացրեց, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի կառավարության հետ հնարավոր բոլոր ոլորտներում և շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին՝ հատկապես ընդգծելով «Ապագան քոնն է» հասարակական բարեգործական կազմակերպության դերը այդ կարևոր գործում:
ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ևս շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը օժանդակության համար, իսկ աշակերտներին ուղղորդեց իրենց ապագան կառուցել ոչ թե մրցակցության, այլ համագործակցության հիման վրա:
ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը օժանդակությհան համար, նշեց. «Այն օրվանից, ինչ այս դպրոցը դարձել է մեր բուհի մի մասը, մենք փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ աշակերտների կրթության պայմանները բարելավելու համար, սակայն միշտ անհրաժեշտություն կա լրացնելու, և այսօր այդ բացը լրացվում է: Մենք պետք է միշտ հիշենք, որ ամենամեծ արդյունքը հնարավոր է ստանալ մատաղ սերնդի համար արված ներդրումներից»:
Հանդիսավոր միջոցառումն ամփոփվեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով, որը ջերմ ընդունելության արժանացավ ներկաների կողմից: