Կարևորելով բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի կյանքում` դասղեկական ժամերը նվիրված էին Հայոց բանակի օրվան:
2015-2016 ուսումնական տարվա II կիսամյակը «Հերացի» ավագ դպրոցում սկսվեց «Ամուր բանակը հզոր պետության հիմնասյունն է» խորհրդով: Կարևորելով բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի կյանքում` դասղեկական ժամերը նվիրված էին Հայոց բանակի օրվան:
0 Comments
ՊՄՊ Երևանի մարզային ծառայության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների բաժնի նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում անցկացվել է բաց դաս՝ զուգակցվելով «Հիշողության վկաներ» լուսանկարների ցուցահանդեսով: Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի 31 հուշարձանների լուսանկարներ. Վանի և Կարսի բերդերը, Աղթամարի և Անիի բազմաթիվ եկեղեցիներ, Բիթլիս նահանգի քաղաքային պատկերը և ճարտարապետական այլ գոհարներ: Ցուցադրված լուսանկարներն ամբողջությամբ պահպանվում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում: Բաց դասն ավելի արդյունավետ և նպատակային դարձնելու համար դպրոցում որոշվել է, որ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները՝ պատմական հակիրճ ակնարկով, կներկայացնեն հենց իրենք՝ պատմության ուսուցիչները: Նրանք ներկայացրել են յուրքանչյուր լուսանկարում պատկերված հուշարձանի ստեղծման պատմությունը, խոսել կիսավեր վիճակի մասին, հիշել դրանց հետ կապված ավանդազրույցները: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի պատմության ուսոցիչ Կարեն Սիրունյանը կարևորել է նման հետաքրքիր և ուսուցողական նախաձեռնությունը: Նա շեշտել է, որ ներկայացնում է ոչ թե կորուսյալ հայրենիքի մշակութային ժառանգությունը, այլ այն հայրենիքի, որը կա և սպասում է իր ժառանգներին: Կարեն Սիրունյանի կարծիքով յուրաքանչյուր հայի գերխնդիրն իր արմատների ուսումնասիրությունն է: «Եթե մենք ծանոթ չլինենք մեր պատմական անցյալին, մեր նախնիների ուժեղ ու թույլ կողմերին, մեր ժողովրդի հաղթանակներին ու պարտություններին, չճանաչենք ինքներս մեզ, ապա ինչպես պետք է ներկայանանք օտարներին: Ցանկացած մարդ ապրում և պատմության մեջ մնում է իր մշակույթով: Այսօրվա բաց դասը պատանիների համար լավ հնարավորություն է ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը, տեղեկանալու, թե ինչպես են ստեղծվել և ինչի հետևանքով են կիսավեր դարձել այդ կոթողները: Հասկանալի է, որ փոխանցված ամբողջ ինֆորմացիան նույնությամբ չի կարող մնալ նրանց գիտակցության մեջ, բայց կմնա այս դասից ստացած զգացողությունը»,-կարծում է պատմության ուսուցիչը: Բաց դասի ավարտին իրենց ստացած տպավորություններն են փոխանակել աշակերտները: Նրանք շնորհակալություն են հայտնել Արևմտյան Հայաստանի իրենց համար հայտնի ու անհայտ հուշարձաններին ծանոթանալու հրաշալի հնարավորության համար: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել մշակութային դաստիարակությանն ուղղված հետաքրքիր նախաձեռնության համար և վստահեցրել, որ պատրաստ են արձագանքել յուրաքանչյուր նման առաջարկի և աջակցել դրանց իրականացմանը: ԴԿՄ – ի և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիուտի կողմից իրականացվող չինական ձեռագործ բացիկների մրցույթին մասնակցելու նպատակով` <<Հերացի>> ավագ դպրոցում կազմակերպվեց հանդիպում չինացի դասախոս Լյու Խուաժունի հետ: Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց Չինաստանի մշակույթը և Ամանորյա բացիկների սպեցիֆիկան: |
Արխիվ
January 2017
|