Ս.թ ապրիլի 29-ին Մայիսյան հաղթանակին ընդառաջ <<Հերացի>> ավագ դպրոցի 10-3 դասարանի աշակերտները այցելեցին ՀՀ Պաշտպանության նախարարության <<Մայր Հայաստան>> ռազմապատմական թանգարան, որտեղ նրանք ծանոթացան Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի հերոսներին, այն պատանիների սխրանքներին, որոնք մեր օրերում, արժևորելով <<Մահ իմացեալ անմահութիւն>> պատգամի խորհուրդը, չվարանեցին իրենց արյունը խառնել մայր հողին՝ իրենց կյանքը դարձնելով անմահության թռիչք: